Armenpress.am-ը գրում է.

Յալթայի Միսմխոր գյուղակում լեռնային գետը դուրս Է եկել ափերից: Այդ մասին հունիսի 24-ին հաղորդել են Ղրիմի ներքին քաղաքականության, տեղեկատվության եւ կապի նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տները պաշտպանելու համար կամավորները տեղի բնակիչների հետ միասին գետախորշ են բացում, քարերից եւ ձեռք տակ եղած նյութերից պատվարներ են կանգնեցնում: Հաղորդվում Է, որ ջուրն սկսել Է թափանցել բազմաբնակարան շենք: Ցիկլոնը Ղրիմում մոլեգնել Է հունիսի 17-ին, իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել:

Սկզբում տեղումների երկամսյա նորման գրանցվել Է թերակղզու արեւելքում, հաջորդ օրը՝ եռամսյա նորման՝ հարավային ափերին: Ջրածածկ Է եղել գրեթե 360 տուն, փրկարարները տարհանել են գրեթե 1,8 հազար մարդու, եղել են ջրա-, Էլեկտրա- եւ գազամատակարարման խափանումներ: Ամենից շատ տուժել են Կերչը եւ Յալթան: Ղրիմի հարավում մահացել Է մի տղամարդ, 55 մարդ վնասվածքներ են ստացել, անհետ կորել Է մի կին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել