Armeniasputnik.am-ը գրում է.
Արդեն 3-րդ օրն է, ինչ սպառողներն ահազանգում են ջրամատակարարման երկարատև ու չհայտարարված դադարների մասին և պահանջում, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ որակի ծառայություններ մատուցի։
Արդեն 3-րդ օրն է, ինչ սպառողներն ահազանգում են ջրամատակարարման երկարատև ու չհայտարարված դադարների մասին և պահանջում, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ որակի ծառայություններ մատուցի։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) այսօր քննարկվել է վերջին օրերին ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերից մեկը` ինչու են հաճախացել ջրամատակարարման անջատումներն ու որքանով է դրանց համար պատասխանատու էներգետիկ համակարգը։
Ինչպես հայտնում են ՀԾԿՀ–ից, հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակն ու բաժանորդների դիմում-բողոքները, հանձնաժողովում կազմակերպվել է հանդիպում «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը:Քննարկման արդյունքում կողմերը հանգել են եզրակացության, որ ջրամատակարարման համակարգում առաջացած խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել Հայաստանում դիտվող եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես ջրի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի։
Արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով:
Իրավիճակը կայունացնելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ: