Գլխավոր երազանքի, հավանած նվերի և ապագա ծրագրերի մասին Blognews.am կայքի հետ զրույցում պատմել է երգիչ Հակոբ Հակոբյանը, ով օրերս նշել է իր 33-ամյակը:
Հակոբը նշում է, որ իր բոլոր ծննդյան տոներն անցնում են շատ լավ և ուրախ:

«Անգամ այս տարի, երբ որոշել էի տարեդարձս չնշել, այլ պարզապես հավավքել մտերիմների հետ ու զրուցել, ամեն բան շատ ուրախ և լավ մթնոլորտում անցավ»,- պատմում է Հակոբն ու հավելում, որ բոլոր նվերներն իրեն դուր են եկել, բայց ամենից շատ դուր է եկել է գործընկերոջ՝ Թագուհու անակնկալը,-«Նա ինձ անկողնային պարագաներ էր նվիրել: Նման բաներ ես շատ եմ սիրում:
Մտերիմներիս կողմից նաև ոսկյա զարդեր եմ նվեր ստացել ու գումար: Ընկերներիս հետ շատ մտերիմ եմ ու հիմնականում շատերը գումար են նվիրում, որպեսզի իմ ցանկությամբ մի բան գնեմ»:

Հակոբը ժպիտով նշում է, որ Արմենն իրեն ամեն տարի գումար է նվիրում ու ջերմ բաներ մաղթում: 

Նա նշեց, որ բարի ու ջերմ մաղթանքներ է ստացել իր բոլոր ընկերներից, անգամ Իրինայից, ում վերջերս շոկի էր ենթարկել ու մի փոքր «նեղացրել»:

Հիշեցնենք, որ Հակոբն իր ինստագրամյան էջում կիսվել էր տեսանյութով, որն իրարանցում էր առաջացրել երկրպագուների շրջանում: Տեսանյութում Հակոբը մկրատով կտրում էր Իրինայի երկար ու փարթամ վարսերը:


«Իրինան, այսպես թե այնպես, որոշել էր ազատվել իր վարսերից, ես, պարզապես, արագացրի այդ գործընթացը, որովհետև ինձ դուր չէր գալիս նրա վարսերի այդ գույնն ու սանրվածքը»,- կատակում է Հակոբը:

Հշելով իր ամենաստացված ծննդյան օրը՝ Հակոբը պատմում է. «Իմ մեջ ամենից շատ տպավորվել է Սևանում անցած իմ ծննդյան տարեդարձը, երբ կարանտինի հետևանքով երկար ժամանակ չէի տեսել ընկերներիս, կարոտել էի նրանց, կարոտել էի ազատ տեղաշարժվելուն: Այդ գիշերն է՛լ կրակ վառեցինք, է՛լ պարեցինք, է՛լ հագուսոտվ մտանք ու լողացինք, ամեն բան հասցրինք»:

Տորթի մոմերը փչելիս Հակոբն իր երազանքն ասել է բարձրաձայն:

«Մենք հասկացանք, որ եթե չլինի խաղաղություն ու առողջություն, ապա չի լինի ոչինչ: Ես բարձրաձայն ասացի՝ երազում եմ, որ ամեն զինվոր վերդառնա տուն: Չեմ պատկերացնոմ, թե որքան ուժեղ են մարդիկ, որ կարողանում են հաղթահարել իրենց տան լույսի, ճրագի կորուստը, և ես երազում եմ, որպեսզի նման բան ոչ ոք չտեսնի:

Եթե լինի խաղաություն ու առողջություն, ապա ամեն ինչ հնարավոր կլինի ստեղծել: 
Եթե ինձ հարցնեին, թե ինչի մասին եմ երազում մինչև պատերազմն ու կորոնան, ապա ես լրիվ ուրիշ կերպ կպատասխանեի այդ հարցին:

Բայց անցած տարին իմ մեջ այնքան բան փոխեց, որ այս տարի ծննդյանս օրը չէի ցանկանում պարել և ուրախանալ: Հասկանում եմ, թե որքան դժվար է հիմա լավ առիթ նշելը, որովհետև չենք հաղթահարել դեռ անցած տարին:
2020-ը մեծ աղետ էր, որի միջով մենք անցանք: Դեպերսիան ու ցավը շատ խորն է, բոլորիս աշխարհայացքն է փոխվել: 

Հիմա սկսել եմ կյանքն ավելի շատ սիրել, ավելի շատ եմ սկսել մտածել այսօրվա մասին, որովհետև չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ մեկ ժամ անց: Հիմա ինձ համար կարևոր է հասցնել ամեն ինչ»,-ասում է նա:



Իր խոսքը եզրափակելով՝ Հակոբն ասում է, որ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ.«Առաջին տեսահոլովակը կլինի ուրախ ռիթմերի մեջ: Տեսահոլովակում Արմենն ու Հակոբը հանդես կգան «Ամարասի» գեղեցկուհիների հետ:
Իսկ հաջորդ տեսահոլովակը զոհված զինվորի մասին է, ում անունը Նարեկ է: Նրա ծնողներն ասացին, որ Նարեկը շատ էր սիրում մեր երգերը... »:

 Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել