Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է."2021 թ-ին 2018 թ-ի մայիսի համեմատ աշխատավարձերի ֆոնդն աճել է 38 մլրդ դրամով կամ 39 %-ով։ Մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով կամ 20․2 %-ով"...
Այո՛, ո՛չ ավել,ո՛չ պակաս այս անձը հիմա էլ փորձում է համոզել, որ օրինակ՝ իմ և հազարավոր իմ ճանաչած մարդկանց աշխատավարձերն աճել է, այն էլ 35 714 դրամով, ու պարզվում է, մենք այդ մասին չգիտենք...
Սա բացահայտ մանիպուլյացիա է և սուտ... Այս երեք տարում դավաճան Նիկոլը բարձրացրել է իր յուրայինների և որոշ ուժայինների աշխատավարձերը, տրաբադրել է աստղաբաշխական պարգևավճարներ և պատկերացնում եք, թե որքա՛ն ահռելի գումար է այն կազմել, որ միջինով ներկայացնելուց պարզվում է, որ Հայաստանում, ըստ իր հաղորդած տվյալների՝ 635 հազար աշխատողների աշխատավարձերը 35 714 դրամով բարձրացել է...
Ավելին, ազգադավ Նիկոլի կեղծիքը բացահայտելու համար ասեմ, որ եթե ես 2018-20 թթ-ներիս "մաքուր" ստանում էի 110 հազար դրամ, ապա հիմա ստանում եմ 107 հազար դրամ... Այսինքն, իմ աշխատավարձը ոչ միայն չի բարձրացել 35 714 դրամով,այլև նվազել է 3 հազար դրամով...
Ու ինձ պես մարդիկ, ում աշխատավարձները նվազել են շատ-շատ են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել