Panorama.am-ը գրում է.

Ռուսական զենքի արտահանման պատվերների պորտֆելը կազմել է 53,8 մլրդ դոլար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է «Ռոստեխ»-ը:

««Ռոսօբորոնէքսպորտ»-ի միջոցով արտահանման ծավալը գերազանցել է 13 մլրդ դոլարը, ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը հասել է 53,8 մլրդ դոլարի», -ասվում է պետական կորպորացիայի մամուլի ծառայության տարածած տարեկան զեկույցում:

«Ռոստեխ»-ը հաղորդել է, որ կորպորացիան պահպանում է պետական պաշտպանության պատվերի կատարման բարձր մակարդակը (99,5%):

Հինգշաբթի, հունիսի 24-ին, «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է պետական կորպորացիայի 2020 թվականի տարեկան հաշվետվությունը:

«Անցյալ տարի Ռուսաստանը զենք ու զինամթերք է արտահանել 51 երկիր, կատարում է բազմամիլիարդանոց պայմանագրեր, չնայած արտաքին ճնշմանը»,- ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել