Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից: Ընկերներս են խնդրել/հորդորել: Ես խնդրանքի տրամաբանությունը չեմ հասկացել, բայց ընկերը դրա համար էլ ընկեր ա, որ հորդորները հաշվի առնես:
Սա եզակի դեպք չէ, ես վերջին յոթ ամսվա ընթացքում գրեթե ամեն օր պայքարում եմ, որ գոնե իմ ամենամտերիմ մարդիկ ընդունեն, որ ոչ մի լավ բան հեշտ չի տրվում: Ցավոք մոտս այդքան էլ լավ չի ստացվում դա: Իմ այս տապալումն է պատճառը, որ Ադեկվադի նախաձեռնությունները մահանում են էմբրիոնի փուլում:
Երբ ես նախաձեռնեցի հարցի լուծման ամենաարագ ու արդյունավետ միջոցը, ու առաջին փորձի ժամանակ կալանավորվեցի, բոլոր բևեռները միանգամից միացրեցին մեզ մարգինալիզացնելու ռեժիմը:
Երբ ես պնդում էի, որ էս սցենարը կարա խախտի միայն Արցախի կարգավիճակի բարձրացումը, մեր այդ գաղափարը ամեն կերպ դելեգիտիմացնում էին` խուսափելով բովանդակային դիսկուրսից: Ամեն ինչ արվում էր, որ մենք հանկարծ չկարողանանք այդ գաղափարի շուրջ մարդկանց հավաքել:
Օրակարգի փոխարեն մեր ուղեղի մեջ խցկում էին անդադար երթեր անելու կործանարար մարտավարությունը: Երթ կազմակերպվեց նաև այն օրը, երբ Նիկոլին պետք էր թույլ չտալ մտնել եռաբլուր:
Ցասման ալիքի սպառմանը զուգահեռ դաշտ բերվեց արտահերթ ընտրությունների կատաստրոֆիկ դիսկուրսը: Մենք պնդեցինք, որ դա չի կարելի անել: Սկսեցինք համոզել, որ դա միայն կլեգիտիմացնի վիժվածքին: Թվեր, վիճակագրություն, աշխարհաքաղաքական վերլուծություններ... ամեն ինչ արեցինք, որ փորձենք հասկացնել, որ ոչ մի դեպքում չի կարելի ընտրությունների գնալ: Ստեղ նույնպես տապալվեցինք:
Հետո առաջ բերեցինք հայկականության օրենքի օրակարգը, որը անտեսվեց գրեթե բոլորի կողմից բացի ՀՀԿ-ի, Հայրենիքի, ԲՀԿ-ի, Ազգային Օրակարգի ու իմ ընկերների:
Սենց սիրուն պասերով եկանք հասանք Նիկոլի «համոզիչ հաղթանակին» (սա մեջբերում է) ու դիշովիագույն կռուտիտներին: Ինչ ասեմ, ապրեք, Հայաստանի երկրորդ կապիտուլյացիոն ակտը պատրաստ է: Ու դա արվել է առաջինի տեխնոլոգիաներով: Ընդ որում, տեխնոլոգները էնքան ծույլ էին, որ ալարել են գոնե նորմալ քողարկեն սցենարը:
Իհարկե լիքը ասելիք կա ու էլ ավելի շատ անելիք, բայց դրա մասին կիմանաք ՇԱՏ որոշակի ժամկետը անց, որովհետև հենց էդքան ժամանակով եմ ես խոսք տվել դուրս գալ քաղաքականությունից: Հետո նեղանալ չլնի, որովհետև իմ համար շատ դժվար է հեռանալ, քաջ գիտակցելով, որ ամեն վայրկյանը մեզ մոտեցնում է կոլապսին, մեր «Վերսալի պայմանագրին»: Ինչ արած` 5 տարի դիմացել եմ, միքիչ էլ կձգեմ:
Այս ժամանակահատվածը կտրամադրեմ մեր ենթակառուցվածքներին, որովհետև մինչ շատերը անանիզմով էին զբաղված, իսկ ոմանք դավաճանությամբ, մենք հիմքեր էինք գցում: Հիմքեր, որի վրա պիտի կառուցվի կրոնապետություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165167995505501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել