Լրահոսն եմ նայում հիմա: Տարբեր տեսակի նորություններ ու հոդվածներ, բայց ամենածիծաղալուն էն ա, որ ամեն երրորդ նյութի, որը ոչ քաղաքան թեմայով ա, տակը նոր մոդա ընկած մեկնաբանություններից ա ձոնած: Դրանք են ՝«ԵրկիրՍ կործանվում ա, սրանք ինչով են զբաղված», «էս ազգային քաղաքական պայքարի սրված փուլում՝ մեզ մենակ ձեր հոդվածն էր պակաս», «Այ լրագրողիկ, հումորի վախտ ե՞ս գտել, ժողովուրդը սովամահ ա լինում»:
Ու էս կարգի լիքը տափակություններ... ոնց որ բոլորը մի մարդ գրած լինի: Ես ինկատի չունեմ էնպիսի հոդվածներ, ինչպիսիք են՝ հայ հայտնիների հեռախոսների պարունակությունը, հայտնիների ԱՆՕԳՈՒՏ կյանքն ու գործունեությունը և նմանատիպ դատարկաբանություններ: Հա՜, ու ընդ որում Էդ հայտնի անհայտներն էլ մեր լրատվականների ջարդված ձեռքով դառան «հայտնի»: Դե իրենք շատ են սիրում ամեն ասկարիդ-երիզորդի սարքել անակոնդա: Արդեն որերրորդ հետաքրքիր հոդվածն եմ տեսնում, որը կարելի կարդալ ու մի դաս էլ քաղել, բայց արի ու տես՝ մարդիկանց մի տիպ կա, որ զբաղված ա միայն հիմար մեկնաբանություններ թողելով: Իրենց համար մի տողանոց ստատուսը հոդված ա, մի թերթանոց հոդվածն էլ երևի վեպ ա...ստատուսի տերն էլ, չգիտես ինչի պարտադիր լրագրողիկ ա:)
Ես դա արդեն էդ կարգի մեկնաբանությունները որպես սպառնալիք եմ ընդունում: Չի բացառվում, որ վաղը տանը նստած լինեմ, մեկ էլ էդ խելոքներց մեկը ժամանի ու ասի՝ «Երկիրը կործանվում ա, իսկ դու տանը նստած գիրք ես կարդում, կոֆե ես խմում հերիք չի, մի հատ էլ երաժշտություն ես միացրել»:
Մի խոսքով, ով իրա քիթը չի խոթում քաղաքան թեմայի մեջ, միտինգ չի գնում, հացադուլ ու նստադուլ չի անում՝ դառնում ա որոշների մշտնջենական ու երդվյալ թշնամին:
Հա, շատ լավ ա... ողջունում ենք, հպարտանում ենք... ով ինչքան կարողանում մասնակցում ա, բայց չի կարելի էդքան քառակուսի լինել ու քաղաքան թեման սարքել իդեա ֆիքս: