![]() |
| Մանուկ Նիգոյան. Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ |
Պահանջում ենք Մանուկ Նիգոյանի հրաժարականը
Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք ապաշնորհ ու մեծամիտ Մանուկ Նիգոյանի հրաժարականը ՀԺԱԵՄ (Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության) նախագահի պաշտոնից, քանի որ նա իրեն «ամենակարող» հռչակելով վիրավորում է բոլորին առանց բացառության։ Նա արդեն հասցրել է «հարձակվել» Կիմա Եղիազարյանի, Լևոն Մութաֆյանի և այլ հայտնի ու անհայտ մարդկանց վրա։ Բնականաբար, ստանալով հակահարված նա ընկրկել է և սկսել է «տակից» գործել, ինչը անթույլատրելի է նման «անուն» ունեցող միության նախագահի պաշտոնը զբաղեցնողի համար։ Նա իրեն պահում է այնպես, ասես Եվրոպական միության նախագահն է կամ էլ ինչ-որ մի այլ հեղինակավոր միության կամ կազմակերպության ղեկավարը։ Խոսում է բարձր դիրքերից և պաշտոնական հայտարարություններ է անում չգիտես թե ում անունից։ Նաև հարկ ենք համարում տեղեկացնել, որ այդ միության անդամ լինելու «մեծ պատիվը» տրված է միայն աղջիկներին, այն էլ ինչքանով, որ մենք ենք տեղյակ՝ 2 հոգու։ Միության նախագահի այն հայտարարությունները, թե իրենց միությունում աշխատում են 50-ից ավել մարդիկ, և իրենց միությունը ունի մի շարք գրասենյակներ մայրաքաղաք Երևանում և ՀՀ մարզերում՝ առնվազն մառազմ է։ Եթե մեր միակ պահանջը չբավարարվի, ապա մենք կդիմենք այլ կտրուկ միջոցների, որոնք կլինեն շատ ցավոտ այն մարդու համար, ով կհանդգնի կանգնել մեր ճանապարհին և դիմադրել մեզ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ




