Panorama.am-ը գրում է.
Յոթ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է ավելի քան 108 հազար COVID-19 դեպք, ինչը գրեթե մեկ երրորդով ավելին է նախորդ շաբաթվա համեմատ: Գնալով ավելի շատ վարակվածների մոտ է հայտնաբերվում հնդկական՝ խթանելով արագ անցումը մեղմ ախտանիշներից հիվանդության ծանր ձևերի: Բացասական սցենարի զարգացումը կանխելու համար իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում է Euronews-ը։
«Հիմա մեր ընդհանուր խնդիրն է կենտրոնացնել բոլոր ջանքերը, բոլոր ռեսուրսները՝ քաղաքացիներին կորոնավիրուսից և դրա հետևանքներից պաշտպանելու համար: Նախևառաջ անհրաժեշտ է բարձրացնել պատվաստումների մակարդակը: Մենք բոլոր հնարավորություններն ունենք դրա համար»,-ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Համաճարակային ամենաբարդ իրավիճակը Մոսկվայում է, որտեղ յոթ օրվա ընթացքում վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է գրեթե 52 հազարով: Անցած օրվա ընթացքում մայրաքաղաքի 8,305 բնակիչ ունեցել է կորոնավիրուսի դրական թեստ: Մեկ օր առաջ հայտնաբերվել էր 9 120։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: