Panorama.am-ը գրում է.
Ակտիվ սեռական կյանքը մարդուն ոչ միայն ավելի առողջ ու երջանիկ է դարձնում, այլև հարուստ, պնդում են գիտնականները: Նրանք պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական չորս կամ ավել անգամ սեքսով են զբաղվում, ավելի շատ փող են վաստակում, քան իրանց՝ ավելի քիչ ակտիվ գործընկերները, գրում է CBSNews կայքը՝ հղում անելով ուսումնասիրության արդյունքներին, որն անցկացվել է Հունաստանում:
2008 թ. 26-50 տարեկան 7,5 հազար մարդու շրջանում ուսումնասիրություն են անցկացվել: Բոլորը պատմել են իրենց առողջության և սեռական կյանքի ակտիվության մակարդակի մասին, նաև աշխատանքի և աշխատավարձի: Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր շաբաթական չորս կամ ավել անգամ սեքսով են զբաղվել, 5 տոկոս ավելի շատ են վաստակել, քան նրանք, ում մոտ սեռական կյանքն այնքան էլ հագեցած չի եղել: Նրանք, ովքեր ընդհանրապես սեռական կյանք չեն ունեցել, վաստակել են, ի տարբերություն ակտիվ սեռական կյանք ունեցողների, 3,2 տոկոս ավելի քիչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ