Բժշկությունը բնորոշվում է իբրև առողջության պահպանման և հիվանդությունների բուժման ու կանխարգելման գիտություն ու արվեստ: Սակայն պատահում է և այնպես, որ դեղամիջոցները սկսում են հակառակ ազդեցությունը գործել` հանգեցնելով հիվանդությունների կամ վատթարացնելով ձեր առողջական վիճակը: Բժշկության պատմության մեջ գրանցվել է առնվազն տասը այդպիսի դեպք:

10

Պարաֆինի մեղրամոմ

Screen Shot 2013-06-03 At 12.31.37 Pm

Դեմքը երիտասարդացնելու համար այսօր բժշկության մեջ օգտագործվում են բոտոքս և կոլագեն: Նրանք նաև օգտագործում են սիլիկոն` կրծքի չափը մեծացնելու համար: Սակայն կնճիռների նվազեցմանն ու կրծքի չափի փոփոխությանն ուղղված ջանքերը սկսել են շատ ավելի վաղ, քան մարդիկ կարծում են: Առաջին նման փորձերը եղել են դեռևս մինչև 1900-ականները: Պարաֆինը ներարկում էին մաշկի կնճռոտված հատվածում, որպեսզի մաշկը հարթվեր: Այն ներարկում էին նաև կրծքերի մեջ` դրանց ավելի փարթամ տեսք հաղորդելու նպատակով: Սակայն շուտով այս միջոցը կիրառությունից դուրս եկավ: Բանն այն է, որ այս պարզունակ գործընթացի կողմնակի ազդեցություննեից էին վտանգավոր վարակները: Սրա հետևանքով առաջանում էին նաև պարաֆինոմաներ` ցավոտ և պինդ գոյացություններ: Այսպիսով, կրծքերի չափը փոխելու փոխարեն, կանայք տառապում էին վարակներից, իսկ նրանց կրծքերն էլ դառնում էին տձև և անդուր: 

9

LSD –ն և էքստազը

Pink Elephants On Parade Blotter Lsd Dumbo Large

Հոգեմետ դեղերը, ինչպիսիք են (LSD) և MDMA (էքստազ), շատ ծանր պատմություն ունեն: Դրանք օգտագործվել են մտավոր հիվանդություններ բուժելու համար դեռևս քսաներորդ դարում: Գիտնականներն ուսումնասիրել են LSD-ով բուժման եղանակները դեռևս 1950-ականներին: Մի շարք բժշկական աշխատություններ են լույս տեսել այս թեմայով: Անցկացվել են ավելի քան 40000 հիվանդների հետազոտություններ: Հոգեմետ դեղերի օգտագործման միակ խնդիրն այն էր, որ դրանք հոգեբուժական խանգարումներ կարող էին առաջացնել: LSD-ն կարող է պանիկայի նոպաների հանգեցնել: Հետևաբար շիզոֆրենիայով կամ ընկճախտով տառապող մարդկանց վիճակը կարող է վատթարանալ LSD-ի կիրառումից: Այս դեղամիջոցը կարող է նաև պսիխոզի հասցնել մարդկանց: Պսիխոտիկ վիճակը մեծավմասամբ կարճ է տևում: 1970 թ.-ին այս դեղամիջոցի կիրառումն արգելվեց:

8

Ռադիոակտիվ ջուր

Radiumwaterjar

1913 թ. տարածված էին այնպիսի գովազդներ, որոնք խրախուսում էին տնային պայմաններում ռադիոակտիվ ջրի պատրաստումը: Այդ ժամանակ մշակվում էր ռադիացիոն թերապիան: Քսաներորդ դարում միայն այս թերապիան սկսեց ճանաչում գտնել: Զանազան ռադիոակտիվ բուժամիջոցների հեղինակները պնդում էին, որ ռադիոակտիվ ջուրը կարող է բուժել մի շարք հիվանդություններ, այդ թվում` արտրիտ, արյան բարձր ճնշում, ցան: Ցավոք սրտի, այս դեղամիջոցի պատճառած կողմնակի ազդեցություններն այնքան լուրջ էին, որ մարդիկ շուտով դադարեցին կիրառել այն բժշկական նպատակներով: Այն առաջացնում էր քաղցկեղ, մազաթափություն, տկարություն, ոսկրերի փխրունություն:

7

Այծի ձվեր

Goat

Վաղ 1900-ականներին Ջոն Բրինքլին դարձավ Ամերիկայի ամենահարուստ բժիշկներից մեկը, թեպետ նա չուներ բժշկական որակավորումներ: Նա պնդում էր, որ կարող է բուժել անկարողությունը (իմպոտենցիա), անպտղությունը և այլ սեռական հիվանդություններ մարդու ամորձապարկում վիրահատական ճանապարհով այծի ձվեր տեղադրելով: Վիրահատությունը գիտականորեն հիմնավորված չէր և կարող էր չափազանց վտանգավոր լինել: Այս պատմության ամենախելահեղ մասն այն է, թե նա ինչպես կարողացավ այդքան շատ հիվանդների համոզել վիրահատության ենթարկվել և մեծ գումար վճարել վիրահատության դիմաց: 1913 թվականին իր նորաբաց 16 սենյականոց կլինիկայում Բրինքլին կատարեց անթիվ վիրահատություններ, որոնք, իր պնդմամբ, պետք է վերջ դնեին տղամարդկային անկարողությանԸ և անպտղությանը այծի ամորձագեղձերի փոխպատվաստման շնորհիվ: Յուրաքանչյուր վիրահատությունն արժեր 750 դոլար (ներկայիս 8,600 դոլարին համարժեք գումար): Այդ վիրահատությունները միայն խորացնում էին առողջական խնդիրները:

6

Մկնդեղ

Arsenic Bottle Necklace By Ysatiss-D4I542W

Մկնդեղը հայտնի թույն է, սակայն դարեր շարունակ այն կիրառվել է իբրև դեղամիջոց: Չինական ավանդական բժշկության մեջ մկնդեղը հայտնի է եղել իբրև Փի Շուանգ: Մկնդեղը շատ պատրաստի դեղամիջոցների բաղադրատարր էր հանդիսանում: Այն օգտագործվում էր սիիլիսի, մալարիայի և շաքարախտի բուժման համար: Կանայք օգտագործում էին մկնդեղն իբրև կոսմետիկ միջոց: Արդյունքներն անշուշտ մխիթարական չէին: Խնդիրն այն է, որ մկնդեղի թույնը կարող է մահացու լինել: Այն կարող է առաջացնել քաղցկեղ, շաքարախտ և լյարդի հիվանդություններ: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել