Մոտ տաս օր առաջ ընտրություններին մասնակցող հիմնական ուժերին նամակ էինք հղել պարզելու համար իրենց դիրքորորշումը հայկականությունը վիրավորելը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Նամակին պատասխանել են ՀՀԿ-ն, Հայրենիքը, ԲՀԿ-ն և Ազգային Օրակարգը: Հիշյալ կուսակցությունները դրական արձագանք են տվել, դրա համար էլ պատասխանել են: Բոլոր մնացածը ենթադրաբար այս հարցի շուրջ դիրքորոշում չունեն, ինչն իմիջիայլոց շատ օրինաչափ է:
Կարող եք իհարկե հակադարձել, պնդելով, որ նախընտրական փուլում զբաղվածությունը կարող էր պատճառ լինել չպատասխանելուն, բայց ինչոր բան ինձ հուշում է, որ դժվար տարածաշրջանի տարանցման ուղիները բացել պատրաստվող կուսակցությունները ու դաշինքը կընդունեն օրենք, ըստ որի կքրեականացվի, օրինակ, Շուշին ոչ հայկական անվանելը:
Հիմա շատերը հանդես են գալիս ուղերձներով ու կոչ են անում մասնակցել ընտրություններին և ընտրել այս կամ այն ուժին: Ես նման բան չեմ անի բազմաթիվ պատճառներով, այդ թվում նաև այն պատճառով, որ էս պետության հիմնական խնդիրը նրանում է, որ էս սցենարները գծողներն այն այնպես են գծել, որ մեղավորը հայ ժողովուրդը լինի, իսկ այդ մեղքի առանցքում հայ ժողովրդի` իբր թե ընտրությունը: Այս ընտրությունները մեր դագաղի մեջ մխվող հերթական մեխն է: Գուցե վերջինը...
Շատերիդ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ քարոզում եմ Սերժ Սարգսյանի օգտին, ինչը թյուր է: Այո, ես գիտեմ հանուն ինչի է նա պայքարում ու ում դեմ: Թեկուզ իր մեթոդները ես չեմ ընդունում, ես գնահատում ու հարգում եմ իր հետևողականությունը, համ էլ տղավարի դզում ա, որ ոչ մի ձև չի հանձնվում կարմրահեր շների հոծ բազմության դեմ մարտում (#ակելա): Բազմիցս եմ անդրադարձել Ազատիչի կոմբինացիաներին ու փաստ է, որ նա մնում է խաղի մեջ, բայց դե ու՞մ ա պետք սենց խաղը: Դուզը խոսանք էլի:
Ես ասել եմ, որ այս ամենի արդյունքում հաղթելու է Սերժը ու դա գուցեև արդար է, բայց Հայաստանը միևնույն է կպարտվի: Հիմա էլ մնում եմ նույն կարծիքին:
Ինչ վերաբերվում է ընտրություններին գնալ չգնալուն, ինչքան հասկանում եմ հարցումներով հաղթում են հականիկոլականները, հետևաբար էս սահմանադրությամբ ցածր մասնակցությունից հենց իրենք են շահելու չէ՞:
Ես որևէ մասնակցություն չեմ ունեցել ոչ 17-ի «պայքարին», ոչ էս ընտրարշավ կոչեցյալին ու չեմ էլ պլանավորում ունենալ: Իմ խիղճը դա ինձ չէր ների: Ես չեմ կարա ինձ համոզեմ, որ ես չգիտեմ, թե ինչ ա էս ընտրությունները բերելու մեր գլխին, նույնիսկ եթե դա նշանակում է դառնալ բոլորի թշնամին: Վերջիվերջո ինչոր մեկը պետք է ստանձնի թշնամու դերը: Երբ իշխանությունն ու ընդիմությունը իրարից չեն տարբերվում ու անբովանդակ են, այլ բանի շուրջ հնարավոր չէ համախմբել ընտրազանգվածին: Պետք է ընդհանուր թշնամի: Թուրքերին որպես թշնամի ներկայացնելն արդեն նպատակահարմար չէ մեր «հայրենասերների» համար, մնում ա ներքին թշնամին: Ինչպես ասում են մեր դարավոր բարեկամները` свято место пусто не бывает…
Երկիրը ծախած գենեռալիտետի կողը կանգնող Էն դալբայոբներին հիշա, որ գրում էին «թուրքը իմ թշնամին ա», բայց գնալու են ընտրեն էդ թուրքի հետ կոմունիկացիա բացող դաշինքին... ձեր թշնամին թուրքը չի, ձեր թշնամին միտքն ա ու բարոյականությունը:
Ձեր իրական թշնամին ես եմ...
ու Ազատիչը))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165155501700501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել