Բարձահարկ շինությունը կառուցվել է Broad Group ընկերության Living Building հավաքվող կոնստրուկցիաների համակարգի օգտագործմամբ։ Այս համակարգի ամենագրավիչ առանձնահատկություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր շինարարական մոդուլ ծալված վիճակում ունի նույն չափսերը, ինչ տրանսպորտային կոնտեյները։

Յուրաքանչյուր մոդուլ հավաքվում է գործարանում և հիմնականում բաղկացած է չժանգոտվող պողպատից պատրաստված կոնստրուկցիաներից՝ ներառյալ լարեր, օդափոխության համակարդեր և այլն։ Հիմնական միտքն այն է, որ հնարավոր լինի կոնտեյներների չափսեր ունեցող այս մոդուլները հեշտությամբ տեղափոխել շինհրապարակ և հավաքել ու պահել դրանք՝ ըստ անհրաժեշտության, առանց շատ տեղ զբաղեցնելու։ Մոդուլները միանում են էլեկտրականությանն ու ջրին և պատրաստ են լինում օգտագործման։

Broad Group-ի կողմից հրապարակված տեսանյությում ցույց է տրվում, թե ինչ տեսք ունի կառույցի հավաքումը։ Առաջին նման շենքը հավաքվել է Չինաստանի հարավում գտնվող Չանշա քաղաքում 28 ժամ 45 րոպեում։

Broad Group-ը հայտնում է, որ իր հավաքվող կոնստրուկցիաները շատ հարմարավետ են, սեյսմակայուն և կարող են հեշտությամբ տեղափոխվել անհրաժեշտության դեպքում։

Ընկերությունը վստահեցնում է, որ համակարգը հնարավոր է օգտագործել մինչև 200 հարկ բարձրություն ունեցող շենքեր կառուցելիս։ Համեմատության համար նշվում է, որ աշխարհում ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան, ունի ընդամենը 163 հարկ։

Համաձայն TreeHugger կայքում առկա տվյալների՝ տեսանյութում ցույց տրվող շենքի արժեքը կազմում է 3 միլիոն դոլար՝ առանց հաշվարկելու մոդուլների տեղափոխման համար նախատեսված ծախսերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել