Armenpress.am-ը գրում է.

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 19-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Արդյունքների մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք։ Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել