Ամազոն գետի արահետը համարվում է ամենագեղատեսիլ վայրերից մեկն աշխարհում։ Տաք ու խոնավ կլիման թույլ է տալիս բազմաթիվ բույսերի աճել, որոնք էլ գրավում են բուսակեր կենդանիներին ու թռչուններին, վերջիններս էլ իրենց հերթին՝ գիշատիչ գազաններին։ Այսօր Ամազոնիայի անտառների մի մասը հատվում է, բնակեցվում մարդկանցով, սակայն շատ պետություններ փորձում են պաշտպանել մոլորակի այս հրաշալի հատվածը և հսկաական ազգային պարկեր են հիմնում։ Պարկերում բնությունը պաշտպանված է մարդկանցից, իսկ կենդանիներն անհոգ են ապում։ Բոլիվիայում՝ ոչ այնքան հանգիստ, սակայն կոլորիտային երկրում, գոյություն ունի Մադիդի անունով մի հետաքրքրական պարկ։

Յուրաքանչոյւր մարդու հոգում, ով այցելում է Մադիդի, հետք է մնում։ Էկոլոգներն ու բիոլոգները պարկն անվանում են «կենսաբանական բազմազանության պահպանման կետ», քանի որ 19 հզ քկմ տարածքում հնարավոր է հանդիպել ավելի քան 5000 հազվագյուտ բույսի ու ծառի։ Կենդանաբաններին հիացնում է ֆաունան՝ բաղկացած 1400 տեսակի կենդանիներից, միջատներից, սողուններից ու թռչուններից։

Լատինական Ամերիկայի այս հատվածը համարվում է անչափ գեղեցիկ, դժվար հասանելի, արկածներով լի։ Շատ զբոսաշջիկներ պարկն անվանում են «գեղեցիկ և սարսափելի», որն ունի իր պատճառները։ Վտանգավոր կենդանիների և անանցանելի ջունգլիների պատճառով հսկայական պարկում միայն երեք փոքրիկ գոտի կա, որտեղ զբոսաշրջիկներին խոստանում են ապահովություն և անվտանգություն։ Այգու մյուս հատվածներում մարդիկ են սեփակնա կյանքի համար պատասխանատու։

Ի՞նչն է այդքան սարսափելի Մադիդիում, որ տուրօպերատորներն այն ներառում են զբոսաշրջության համար 10 ամենավտանգավոր վայրերի թվին։ Նախ, այնտեղ ձեռքերով ոչնչի դիպչել չի կարելի։ Շատ բույսեր ու միջատներ քիչ ուսումնասիրված են, սակայն հայտնի է, որ դրանցից որոշները կարող են մարդու համար թունավոր լինել և ծանր հետևանքներ ունենալ։ Տեղաբնիկները ժամանակի ընթացքում իմունիտետ են ձեռք բերել բնության նկատմամբ, ինչը չունեն զբոսաշրջիկները։ Անգամ օդը պարկի որոշ հատվածներում կարող է վտանգավոր լինել այցելուների համար, չհաշված՝ գիշատիչները։ Հենց այդ պատճառով էլ Մադիդին համարում են ամենասարսափելի ջունգլին ոչ միայն Բոլիվիայի տարածքում, այլև ողջ աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել