Panorama.am-ը գրում է.

«Հունիսի 20-ին վռնդելով կառավարության շենքից հայրենադավ այս իշխանությանը վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ՝ տեր հորն ենք հրավիրելու, որ աղոթքով այս շենքը մաքրի դավաճանության, ազգային արժեքների ոտնահարման բացիլներից, որ այստեղ աճել է երեք տարի շարունակ»,-Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքում ասաց  ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ դրանից հետո ՀՀ կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ, 24 ժամ աշխատող, 24 ժամ լույսերը չեն հանգելու, որ կորցրածը փրկվի, երկիրը ոտքի կանգնի։

«Մեր թիմը՝ պրոֆեսիոնալները, վստահորեն անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանանք Արցախին ասենք՝ դուք մենակ չեք, ձեր մեջքին կանգնող կա։

Զինված ուժերը համոզված լինեն, որ ունի քաջ, գիտակ, ռազմաքաղաքական ղեկավարություն, զինվորն իմանա, որ ունի տեր, ամեն մի մարտական հենակետում կանգնածն իմանա, որ այն կահավորված է, մեր քաղաքացին իմանա անվտանգ է ապրում, դրսի թշնամուց, ներսի անօրինականություններից ու քաոսից  պաշտպանված, մեր ռազմագերիները հուսառատ լինեն, որ ունեն ուժեղ իշխանություն, ամեն ինչ անելու է օր առաջ մոտեցնելու նրանց ընտանքիների գիրկը գալու օրը, որ առաջիկա ամիսներին բերքը հավաքող գյուղացին իմանա, որ մեջքին պետություն կա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել