Ցենզուրան Չինաստանում մշտապես զարմացնում է օտարերկրացիներին։ Երկրում արգելվում է ոչ միայն արտաբերել որոշ հասարակական և քաղաքական գործիչների անուններ, այլև առանձին բառեր և անգամ տառեր։ Այդ ցանկում է հայտնվել նաև հայտնի մուլտֆիլմի հերոսի՝ Վինի Թուխի անունը։

Համարվում է, որ Վինի Թուխն արտաքնապես նման է Չինաստանի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինին։ 2013 թ. երկրի առաջնորդին լուսանկարել էին Բարաք Օբամայի հետ քաղաքական հանդիպման ժամանակ։

Լուսանկարն արագ տարածում ստացավ, քանի որ նման էր մուլտֆիլմից մի կադրի, որտեղ արջն ու վագրն են։ Սակայն կադրն այնքան լավն էր, որ համընկնումները շատ էին՝ մարմնակազմությունը, հերոսների կանգնած դիրքը, քայլքը և անգամ դիտանկյունը։

Մեկ տարի անց համացանցում նոր կադր հայտնվեց, որտեղ Սի Ցզինպինը կանգնած է Ճապոնիայի վարչապետի հետ։ Պատմությունը կրկնվեց, միայն թե վարի փոխարեն այժմ լուսանկարում իշուկ Իան էր։ Համեմատությունը կրկին տարածվեց համացանցում, սակայն չանցավ չինացի մոդերատորների ստուգմամբ։ Վերջինս հատուկ ծառայություն է, որը զբաղվում է համացանցում կոնտենտի վերահսկողությամբ։ Վինի Թուխի լուսանկարն սկսեցին անխնա ջնջել ու արգելափակել։

2015 թ. ռազմական շքերթի ժամանակ գլխավոր քարտուղարին համեմատեցին չինական հայտնի խաղալիքի հետ՝ արջուկի, որը նայում է մեքենայի վերնամասից։ Այս ամենը քաղաքական գործչի նկատմամբ բացասական տրամադրվածություն ստեղծելու նպատակ չուներ։ Սակայն պետական ցենզուրան որոշեց, որ մարդիկ այդ կերպ նսեմացնում են չինացի գործչին։

Իրականում Վինի Թուխը դրական և բարի կերպար է, իսկ քաղաքական գործիչը ևս նման համբավ ունի։ Հետևապես՝ այդ տեսանկյունից Վինի Թուխի հետ համեմատելը միայն ընդգծում էր գլխավոր քարտուղարի դրական հատկությունները։ Սակայն հատուկ ծառայություններն այդ կարծիքը չէին կիսում։

Ամենահայտնի չինական սոցիալական ցանցն ամբողջությամբ ազատվեց Վինի Թուխի լուսնակարներից։ Քանի որ արջուկը հանդիպում է ոչ միայն նույնանուն մուլտֆիլմում, այլև այլ կինոնկարներում, ապա ցենզուրայի է ենթարկվում ողջ կինեմատոգրաֆիան՝ արգելելու համար Վինի Թուխի կերպարի հայտնվելն էկրաններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել