Խնդիրն այն չէ, որ Նիկոլը սուտ է խոսում, խնդիրն այն է, որ Նիկոլը սուտն է համարում ճշմարտություն։
Բազմաթիվ ահազանգեր կան, որ տարբեր մարզերից աշակերտներ, ուսուցիչներ, հրշեջներ, բյուրոկրատներ ու հողագործներ են բերում Նիկոլի հանրահավաքին։ Ստեղծվելու բազմամարդ հավաքի տպավորություն ու Նիկոլը դրանց հետ խոսելու է որպես ողջ ժողովրդի։
Բայց Նիկոլը գիտի, որ դա սուտ է, գիտի որ Սյունիքում ժողովուրդ չէր, այլ «ժողովուրդ» աշխատող ոստիկաններ, գիտի, որ ժողովուրդը իրենից զզվում է ու իրեն ատում, սակայն, միեւնույն է, նա ստեղծում է այդ կեղծ իրականությունը, հավատում դրան ու հաճույք ստանում իր ստեղծած կեղծիքից։
Նիկոլը իրականությունը չի կեղծում, նա պարզապես ամեն օր ստեղծում է մի նոր կեղծ իրականություն։ Ու նրա համար Հայաստանն էլ է մի մեծ կեղծիք, մի ֆեյք իրականություն, որտեղ չկան հանձնված հողեր, չկան զոհեր, այլ պարզապես իր մատրիցան մի քանի օր сбой էր տվել։ Իր իրականության մեջ չկան գերիներ, պարզապես Ալիեւին խնդրել է իրեն օժանդակող մի նախընտրական տրյուկ անել։ Այս իրականության մեջ լրագրողը թշնամի է, քանի որ իր հարցերով ինչ-որ անհասկանալի ճշմարտության մեջ է ուզում վերադարձնել։ Կեղծ է եղեգնաձորցի գյուղացին, ով ասում է, թե թուրքն արդեն իր բոստանի մեջ է՝ ինչ-որ մի գյուղացի չի կարող որոշել, թե որտեղ պետք է լինի թուրքը։ Այստեղ անգամ ժեխն է ֆեյք՝ եթե չկա, ապա պետք է սարքել մարզպետարանների բերովի աշխատակիցներից։
Սխալ է այն կարծիքը, թե օր օրի ավելացնելով սուտը, նա շփոթվել է իր կեղծիքների մեջ; Նիկոլի համար իրականությունը սուտն է, իր ստեղծած կեղծիքի աշխարհը։
Մեր պրոբլեմն այն է, որ մենք ենք ապրում այս մտագարության մեջ, մենք էլ ենք սուտ։ Մենք ընդամենը նրան մատակարարում ենք իկրա, զոհվողներ եւ ժեխ, մենք իր բազմաթիվ աշխարհների մեջ գոյություն ունեցող մեխիկներն ենք, որոնց նա ուզում է մուրճով խփել ամեն օր իր կողմից կերտվող իրականությունների համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4278687885525636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել