«Գազպրոմ Արմենիայի» վերաբերյալ Փաշինյանի ջղաձիգ հայտարարութունները պարզից էլ պարզ են՝ ինչու և իչից հետո արվեցին, դետալները մանրամասնելու կարիք չկա: Հուսանք՝ այս անփութությանը ու չհաշվարկված քաղաքականությանը, որի ականատեսն ենք շուրջ երեք տարի, մնաց երկու օր:
Բայց չենք կարող չարձանագրել, որ անկախ զարգացումներից, Հայաստանն իր հերթական հարվածն է ստանում սեփական ներդրումային իմիջին, ընդ որում՝ հարվածը ներսից է:
Փաստը միայն, որ օտարերկրյա կապիտալով ընկերության նկատմամբ քաղաքական նկատառումներից ելնելով միայն երեք տարվա մեջ կարելի է մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով հնչեցնել սպառնալիքներ կամ ցուցադրել ոչ օբյեկտիվ վերաբերմունք, օտարերկրյա ներդրողի համար ստեղծվում է մեզ համար ոչ շահավետ նախադեպ: Անշուշտ սրան գումարվում է նաև խոշոր ներդրումային ծրագրերի նկատմամբ ունեցած փնթի վերաբերմունքը, որի արդյունքում Հայաստանը կարող է հայտնվել միջազգային ներդրումային դատական գործընթացներում:
Եվ այս ամենն արվել է սկզբում սպասվող «ներդումային բումի», ապա՝ «աննախադեպ ներդրումների» և նաև «ներդրողներն ամեն օր կան» անպտուղ հայտարարություններին զուգահեռ:
Իսկ իրականությունը հետևյալն է.
ԿԲ- ի տվյալներով, ուղղակի ներդրումները 2017թ.-ին կազմել են 639 մլն դոլար, 2018թ.-ին՝ 669 մլն դոլար, 2019թ.-ին՝ 536 մլն դոլար, 2020թ.-ին՝ 492 մլն դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել