Դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած հերթական սկանդալային փաստաթուղթն է: Մեծ հավանականությամբ դիվանագիտական գաղտնի գրագրություն:
Խաբե՞լ պատմությանը: Անհնար է: Ձեռագրերը չեն այրվում... Դեռ ինչե՜ր են ջրի երես դուրս գալու: Օտարերկրյա առաջնորդները, հատուկ ծառայությունները, հետը աշխատած դիվանագետները, թարգմանիչները, աշխատակազմը, ռազմական ղեկավարներն ու մանավանդ սեփական թիմակիցները ամեն մեկն իր հերթին դեռ ինչե՜ր են բացահայտելու:
Չնայած բացահայտելու մեծ բան էլ չկա՝ նա կանխամտածված նախ ամեն գնով փշրել է բանակցային գործընթացը, ապա ամեն կերպ անխուսափելի դարձրել լայնածավալ նոր պատերազմը՝ երկրի պաշտպանունակությունը նախապես գիտակցաբար թուլացնելու միջոցով անխուսափելի դարձրել Հայաստանի ու Արցախի կապիտուլյացիան՝ պատերազմը կանգնեցնելով միայն այն ժամանակ, երբ հակառակորդի հետ պայմանավորված բնագիծն արդեն ապահովված էր:
Նիկոլ Փաշինյանը կարող է անգամ ձիով թռչել Մարս: Դրանից ոչինչ չի փոխվում: Նա սերնդեսերունդ հայ ժողովրդի հիշողության մեջ մնալու է որպես դավաճան կապիտուլյանտ ու ազգակործան պատուհաս: Դա այդպես է լինելու, անգամ, եթե կարողանա ավարտին հասցնել Հայաստանի պետականազրկման գործը և իրեն թվա, թե Հայաստանի արտաքին նվաճումն ինքնին սրբել տանելու է իր մեղքերը: Հողի ու արյան վաճառականները չեն մոռացվում: Չեն ներվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել