
Դիսնեյի երկրպագուներից մեկը բացահայտել է, թե ինչ կլիներ, եթե Արիելը, Քնած դշխուհին և Մոխրոտիկը իրենց նկարները տեղադրեին Instagram-ում: B For Bel-ը Բելինդա Թենի ստեղծած վեբկայքն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպիսի նկարներ և գրառումներ կտեղադրեին Դիսնեյի հերոսուհիները սոցիալական մեդիայում: Դիսնեյի արքայադուստրերը հաշթեգեր են դնում իրենց տեղադրած լուսանկարների տակ և մեկնաբանություններ թողնում միմյանց նկարների տակ:
Սպիտակաձյունիկ
#առանց շպարի
Մեկնաբանություններ
Քնած դշխուհի – Շատ լավիկն ես
Սպիտակաձյունիկ – Շնորհակալություն J
Քնած դշխուհի – Փաստորեն համաձայն ես. դու կարծում ես, որ շատ լավիկն ես:
Փնթփնթան – Չէի ուզի նման տեղում քնել:
Դատելով Սպիտակաձյունիկի Instagram-ից` նա լավ գիտի, որ ինքը բոլորից գեղեցիկն է:
Մոխրոտիկ
Մոխրոտիկը, ով Instagram-ում հանդես է գալիս Սինդրելլի անունով, տեղադրել է իր զգեստի լուսանկարը և գրել. «Չորեքշաբթի օրերը մենք վարդագույն ենք հագնում»:
Թիանա
Instagram-ի օգտատերերը պետք է որ իմանան, որ ուտելիքների նկարներ տեղադրելը սովորական երևույթ է այնտեղ: «Արքայադուստրը և գորտը» հեքիաթի Թիանան նույնպես բացառություն չէ:
Թիանա – Իմ սիրելի ֆրանսիական կարկանդակն եմ պատրաստում:
#ինստակերակուր #նյամ, նյամ
Ժասմին
Ալադինի սիրեցյալ Ժասմինը տեղադրում է իր հոր ապարանքի նկարը և գրում. «Տուն, քաղցր տուն: Չեմ համբերում, թե երբ եմ ողջագուրվելու Ռախայի հետ»: Լուսանկարի հետին ֆոնում երևում է Ջենին:
Արիել
Արիել - Իմ հրաշք ծնողները սարսափելի պատահարից առաջ
Սինդրելի – Պատկերացնում եմ, թե ինչպես ես քեզ զգում: Ես էլ եմ կարոտում ծնողներիս: Պաչիկներ:
Մերիդա – Մայրիկիդ շատ նման ես:
Պոկախոնտաս
Ամեն արարած կյանք ունի, հոգի ունի, անուն ունի: # Վերջտվեքկենդանիներինկատմամբբռնություններին
Բնապահպան-ակտիվիստ Պոկախոնտասի համար Instagram-ը իր հայացքներն արտահայտելու միջոց է:
Մուլան
Մուլան – Հարսանիքի լուսանկարներ
Յաո – Վայ, ինչ զիլ է. փոքրիկ Մուլանն ամուսնանում է: Այդ հարսի շորի տակ թուրդ կտեղավորվի՞:
Մուլան – Ամուսնանամ, թե չամուսնանամ` սպանելու եմ քեզ:
Բել
Իմ նոր գրադարանը: Շատ եք նախանձում? #գրքեր
Բելը տեղադրել է Հրեշից ստացած գրադարանի լուսանկարը
Քնած դշխուհի-Ավրորա
Թեյախմություն իմ սիրելի մորաքրոջ հետ: