Tesadasht.am-ը գրում է.
Էլվինա Մակարյանը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 16-ին Երևանում: Վաղ տարիքից մեծ սեր ու ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ: Հաճախել է Երևանի Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոց: Նկատելով երգչուհու տաղանդը` կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հրավիրել է նրան իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում երգչուհին առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Հետագայում Էլվինան կատարելագործվել է որպես ջազային երգչուհի Ռոբերտ Ամիրխանյանի «Կռունկ» վոկալ- գործիքային անսամբլում: Էլվինա Մակարյանը նաև ավարտել է Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը:
1970-ականներից մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում:
1973-ին Մոսկվայի Օստանկինո հեռուստատեսությունում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի` Ռ. Ամիրխանյանի «Ուր եք, տղաներ» երգի կատարման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ