Armeniasputnik.am-ը գրում է.
Մահացել Է Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պետդումայի «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովին:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լարիսա Շոյգուի հարազատներին ու մտերիմներին», - ասել է Նևերովը։
Լարիսա Շոյգուի մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։
Նա ծնվել էր 1953 թվականի հունվարի 21-ին, Պետդումայի վերահսկողության և կանոնակարգի կոմիտեի նախագահի տեղակալն էր։
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/russia/20210610/27879495/mahacel-e-rd-pashtpanutyan-naxarari-quyry.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել