Գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիա կլինի վարչական դատարանի դիմացPanARMENIAN.Net -ը գրում է.

Արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձնում գազի և էլեկտրաէներգիայի թանկացման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ կապված հայցը:

«Անկախ ամեն ինչից ու ամենքից, եթե նույնիսկ ՀՀ վարչական դատարանը 100 անգամ վերադարձնի հայցը միևնույն է մենք տեր ենք լինելու մեր իրավունքներին ու կրկին դիմելու ենք դատարան, քանի որ մեր պայքարը ազնիվ է: Խնդրում ենք բոլոր ՀՀ քաղաքացիներին, ում հուզում է այս խնդիրը, միանալ մեր բոլորիս պայքարին»,- ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել