168.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում հունիսի 5-ին  թշնամին դիմել է հերթական սադրանքի, թշնամին գողացել է գյուղի կովերին։

Թշնամին կրակել է դաշտում կովերին արածեցնող հովվի ձիուն, այնուհետև սպառնալով կովերին քշել է դեպի իր հսկողության տակ գտնվող տարածք։

168.am-ի հետ զրույցում Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն ասաց, որ անասունները, որոնք անցել էին թշնամու տարածք, չի հաջողվել վերադարձնել։

«Անասունները մնում են այտեղ, ուրիշ որևէ բան չեմ կարող ասել, քանի որ հիմա խառն ենք, հավաքվել են դրսում կանգնած ենք, հասկանանք՝ ինչ է լինելու։ Դե աշխատանքներ են տանում անասուններին վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա։ Թշնամին կրակել էր հովվի ձիուն, ձին է վնասվել, հովիվն ընկել է, բայց շատ չի վնասվել։ Ժողովուրդն է վնաս կրել, ու այդքան անասուն անցել է թուրքի կողմ։ Սա առաջին դեպքն է, մոտ 60 կով անցել է թշնամու կողմ»,- եզրափակեց Սիմա Չիտչյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել