Արմեն Խաչատրյանն է, վարորդ։ Նա նոյեմբերի 1-ի գիշերը, մեքենայի լույսերն անջատած, որովհետև թշնամու կրակի տակ էր, Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Շուշիից տեղափոխեց Երևանի Պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ:
160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 խեցեղեն և 50 գեղանկար:
Շուշի-Աղավնո ճանապարհը ամբողջապես կրակահերթի տակ էր։
Արմենը, իհարկե, Շուշին փրկել չէր կարող, որովհետեւ, պարզվեց, Վանեցյանից, Ծառուկյանից բացի հիմա էլ Օնիկ Գասպարյանն է մեղավոր Շուշիի հանձնման համար, ով, ի դեպ, այս մի մեղադրանքին դեռ հիմնավոր չի արձագանքել, բայց Արմենը կարողացավ փրկել գոնե թանգարանի նմուշները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1000135924140132
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել