Գազօջախի վրա դնել թավան, վերցնել երկու ձու, մեկը գցել կոտրել: Նստել պատուհանագոգին ծխել:
Հիշել, որ հաց չես գնել:
Հիշել, որ մոռացել ես թավան կրակի վրա, վազել վերցնել, բացել ծորակը, հայհոյել, հիշելով որը ջուրն անջատել են:
Տաք թավան դնել սփռոցի վրա:
Խմել միայնակ մնացած մեկ հում ձուն:
Կաթսայի մեջ լցնել մակարոն դնել կրակի վրա:
Մի կերպ թավան պոկել սեղանից, վառված սփռոցի հետ շպրտել աղբարկղ:
Ձեթը վերցնելուց թափել հատակին: Գնալ զուգարան հատակի շորի ետևից:
Զուգարանի պատի մեխին տեսնել թերթի մի կտոր հայտարարություններով:
Կարդալ, համոզվել, որ անցյալ տարվա է՝ շպրտել մի կողմ:
Վերադառնալ, կաթսայի մեջ ջուր լցնել, ջրի միջից հանել բերանից ընկած կիսատ սիգարետը:
Գնալ խանութ հաց գնելու համար, գնել ծխախոտ ու վերադառնալ տուն:
Ճանապարհին հանդիպել մի կնոջ, շնիկով զբոսնելիս:
Շանը դուր գալ, կնոջը՝ ոչ:
Ոտքի հարվածով փորձել բացել դուռը:
Հիշել, որ մենակ ես ապրում, բանալիով բացել դուռը:
Միացնել համակարգիչը, մտնել ՖԲ:
Հիշել, որ գազի վրա կաթսա է դրված:
Նայել կաթսայի մեջ ու զարմանալ:
Համակարգչով Googl-ին հարցնել «գազար+աղ+մայոնեզ+մուրաբա – ի՞նչպես պատրաստել»
Googl-ին պատասխանել «Ապուշը դու ես»
Մաքրել գազարը, վրան աղ անել ուտել, մտածել համի մասին:
Հիշել, որ դստերդ ծննդյան օրն է, վազել հեռախոսի մոտ, հիշել որ երեկ էր ծնունդը, բայց միևնույն է զանգահարել:
Իմանալ, որ դուստրդ վաղուց ամուսնացել է և ապրում է Նիդեռլանդներում:
Հանվել մտնել անկողին:
Վեր կենալ լույսն անջատել նորից պառկել:
Մտածել, որ կյանքը զզվելի է:
Աչքերը փակ հիշել թե ինչ ես ցանկացել դառնալ:
Հիշել տարիքդ:
Հիշել, որ տղամարդիկ լաց չեն լինում…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/515169375222703
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել