1in.am-ը գրում է.
Լինդսի համալսարանի ուսումնասիրողները դիետա պահող մարդկանց առաջարկում են բաջարեղեն և մրգեր գնել նույնիսկ այն դեպքում, երբ դրանք չեն ուտելու: Գիտնականները պարզել են, որ առողջ սննդի հոտը և տեսքն օգնում են մարդուն դիետա պահել, բարելավում են ինքնատիրապետումը և նվազեցնում օգտագործվող սննդի քանակը:
Առողջ սննդամթերքները հիշեցնում են դիետաների մասին, այդ պատճառով էլ փորձագետները խորհուրդ են տալիս դրանք միշտ տեսանելի տեղում պահել: Օրինակ, ցիտրուսների բույրը նվազեցնում է շոկոլադի պահանջն ավելի քան երկու անգամ: Այսպես, մարդիկ, ովքեր իրենց ճաշը աղցանից են սկսում, այլ ոչ թե սխտորով հացից, արդյունքում ավելի քիչ են ուտում հիմնական ուտեստից, քանի որ աղցանի տեսքը նրանց հիշեցնում է դիետայի մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_206786.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել