168.am-ը գրում է.
Առաջիկա օրերին՝ մինչև օգոստոսի 21-ը, ուժեղ քամիներ են սպասում Հայաստանի մի շարք մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, նաև Արարատյան դաշտում: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս հայտարարությանը բնակչությանն ուղղված ոչ մի խորհուրդ չհետևեց: 168.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը նշեց, որ բնակիչները ոչինչ էլ չեն կարող անել, միայն պետք է «պատուհանները լավ փակեն»: Նրա խոսքով, բացի տանիքները վնասելուց՝ վատագույն դեպքում քամին պետք է ծառերի վրա մնացած դեղձը թափի, բայց դա էլ ծիրան չէ, և գործարաններն այդպես էլ կմթերեն: Ագրարագյուղացիական միություն նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ի ուրախություն մեր բնակչության, ջրհեղեղների և այլնի մասին ԱԻՆ նման կանխատեսումները չեն իրականանում, փոխարենը՝ Արմավիրում կարկուտը չէր կանխատեսվել, բայց եղավ: Նա հույս հայտնեց, որ բնությունը բարի կամք կցուցաբերի ու արհավիրքներից կխուսափենք:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ