Armeniasputnik.am-ը գրում է.

Թեհրանի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ Թեհրանի արտակարգ իրավիճակների նախարար Պեյման Սաբերիանի տվյալներով՝ տուժածներից չորսը հոսպիտալացվել են, յոթը տեղում են բուժօգնություն ստացել:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր երեկ: Նավթավերամշակման գործարանի հանրային կապերի ղեկավար Շաքեր Հաֆային բացառել է սաբոտաժի հավանականությունը: Նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ կհարուցվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել