Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին իր սկանդալային «Հ.Յ.Դաշնակցությունն այլևս անելիք չունի» գրքում, նկարագրելով Հայաստանի շուրջ ժամանակի իրողությունները, մեջբերում է հին հռոմեական իրավունքից հայտնի մի տերմին՝ res nullius, որը նշանակում է անտեր գույք: Գույք, որը տեր չունի:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանից եւ Արցախից ստացավ հենց res nullius՝ անտեր մի գույք, անտեր մի պետություն, որը տեր չունի: Իշխանությունն ինքը նախ վարագույրների հետևում հրաժարվեց այդ պետությունից ու աճուրդի հանեց նրան՝ սեփական հողն ու պետությունը, ապա հստակ քարոզչությամբ, բաժան-բաժան անելով ու բոլորին վարկաբեկելով, տիրոջ զգացումից զրկեց նաև նրանց, ում այդ պետությունը պատկանում էր:
Ու ամենասարսափելին այս այլաբանության մյուս հատվածն է: Հին հռոմեական իրավունքում օրինական էր համարվում այն, երբ որև մեկը գնում ու տիրանում էր այդ անտեր մնացած գույքին՝ res nullius-ին: Իսկ գիտե՞ք, թե ինչպես էր Հին Հռոմում կոչվում այդ անտեր մնացած գույքին տիրելու փաստը: Occupatio՝ օկուպացիա, ինչն, ի միջի այլոց, համարվում էր միանգամայն օրինական գործողություն: Մի բան, որ Նիկոլն անում է Արցախից հետո արդեն բուն Հայաստանի հետ աներևակայելի ու նախանձելի հետևողականությամբ՝ արտաքին օկուպացիայի առարկա դարձնելով Հայաստանի ու հայոց պետականության վերջին փշրանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել