Tert.am-ը գրում է.

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնում էր «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց պարգևավճարներից։

«Եթե այդ թիվը հստակ չենք ասում, տեղիք է տալիս այլ՝ սխալ ինֆորմացիաների դաշտ գալուն և հասարակության շրջանում անարդարության և որոշ դեպքերում արդարացված դժգոհության»,–ասաց նա։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս պահին թվեր չի կարող ներկայացնել, սակայն ընթացքում կներկայացնի։ «Մենք բոլորս իրար հետ արձանագրեցինք, որ տարիների ընթացքում մենք ձևավորել ենք պետական կառավարման համակարգ, որը շատ արդյունավետ չի նաև իր հաստիքների թվաքանակի ներգրավման տեսանկյունից»,– ասաց նա և նշեց, որ արձանագրել են, որ դրա մեջ կարող են լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։

«Սուբյեկտիվը՝ հնարավոր է իրավիճակ, որ պետական մարմնին վերաբերվել ենք ոչ թե այս կամ այն արդյունքը գեներացնելու մարմին, այլ որպես աշխատատեղ, ինչը, ի վերջո, հանգեցրել է այն արձանագրմանը, որ մենք ունենք դանդաղաշարժ և համեմատաբար ուռճացված կառավարման համակարգ»,–ասաց նա։

Ատոմ Ջանջուղազյանը կարևորեց արդյունավետության բարձրացումը։ Ինչ վերաբերում է՝ մարդկանց անգործ մնալուն, նախարարի պաշտոնակատարը նկատեց․«Աշխատող մարդիկ, որպես կանոն, հազվադեպ են անգործ մնում, ճիշտ հակառակը մենք ամեն ջանք ներդնում ենք, որ աշխատող մարդը հանկարծ չմտափոխվի և չսկսի այլ աշխատանք փնտրել։ Իսկ եթե մի ծառայության կարիքը չկա, մենք չենք կարող գալ աշխատանքի և անել ոչինչ։ Աշխատանքի դիմաց վարձատրությունը պետք է լինի համարժեք։ Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, ապա գնահատականը հանրագումարային հատուցման միջին ցուցանիշը պետական կառավարման համակարգում աշխատակիցների 360 հազար դրամ է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել