Լրացված
Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները:
Տոպրակով պահվող անթաղ երեխեք, հերոսներ ու.... բացթողում: Ինչ նուրբ բառ է չէ՞: Բացթողում: Տականքություն, ստորություն, տմարդի, անբարո, ստահակ, չէ, այլ...... ԲԱՑԹՈՂՈւՄ:
Այսօր երեխաների պաշտպանության օրն է:
Ես իսկապես ուզում եմ բոլոր երեխաները լավ ապրեն, անհոգ մանկություն ունենան: Աստված պահի ձեր բոլորի երեխաներին:
Ցանկացած մարդ իր ծնողի երեխան է:
Հնարավոր չէ անտարբեր ու անհաղորդ մնալ ուրիշ մայրերի երեխաների հանդեպ այս խայտառակ վերաբերմունքին, ներել այս արհավիրքը, արդարացնել տոպրակով նկուղում պահվող երեխեքի դիակները.... նրանք իրենք երեխա էին, որ մեր երեխաների համար զոհվեցին: Նրանք սրան արժանի չէին:
Հ.Գ. Այդ նախարարությում Անահիտ Ավանեսյանը զոհ է: Արսեն Թորոսյանն է շարունակում որոշել ամեն բան, իսկ թե ինչու է Ավանեսյանը նրան աջակցում կամ հանդուրժում, երևի, ինքը կիմանա: Ի դեպ, Ա.Թորոսյանը նախարար նշանակվելուց առաջ այն հիմնարկի նախկին տնօրենն է եղել, որտեղ գտնվում էին մեր տղերքի անթաղ մասունքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել