Նորից ամառ է՝ իրականում ամենասարսափելի եղանակը: Ժամանակն է հանելու հաստ շորերը և փորձելու տեղավորվել փոքրիկ լողազգեստների մեջ: Բայց եթե դուք նախորդ ամիսներին ջանք ու եռանդ չեք խնայել և կերել եք միայն ամենայուղոտ սնունդները, ապա ձեր փորը վստահաբար չի համապատասխանում ծովափնյա նկարներ ունենալուն: Բայց սպասեք, եթե դուք, այնուամենայնիվ, ուզում եք տեղադրել ձեր նկարները Facebook-ում ապա ինչո՞ւ չօգտվել Photoshop-ից: Համոզված եմ` շատերը կիմանան այս մեթոդի մասին, բայց այս նյութը նրանց համար է, ովքեր միայն այս ամառ են գիրացել և դեռ չգիտեին փորը փոքրացնելու գործիքի մասին:
Փորձենք «պլաստիկ վիրահատության» շնորհիվ հասնել ցանկալի արդյունքի:
Դաս 1
1. Բացեք նկարը, որի վրա ուզում եք կատարել «վիրահատությոնը»
2. Բացում ենք Filter > Liquify
3. Բացվում է պատուհանը, և մենք գտնում ենք, թե այս երկու փորերից որն է մերը
4. Համոզվեք, որ աջ հատվածում ընտրել եք «Advanced Mode» և ապա ընտրում ենք «Freeze Mask» գործիքը և դրանով ներկում այն հատվածները, որոնցում ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ փոփոխություններ անել` բաց թողնելով այն մասը, որն ուզում ենք շտկել:
5. Ընտրում ենք «Forward Warp Tool» գործիքը և սեղմելով քաշում ենք այն հատվածը, որն ուզում ենք հետ բերել (օգտագործեք մեծ չափ, այդպես ավելի հեշտ է)
6. Եվ վերջ, արդեն դուք սլացիկ կառուցվածք ունեք
Դաս 2. Ինչպե՞ս վերացնել հիմար դաջվածքները
1. Բացեք հիմար դաջվածքով նկարը:
2. Նշեք դաջվածքը ցանկացած գործիքով, որը ձեզ հարմար է (Lasso Tool, Quick Selection, Magic Wand, և այլն):
3. Սեղմեք Delete ստեղնը, կբացվի պատուհան, որտեղ ընտրեք «Contnet-Aware» և սեղմեք OK:
4. Եվ դուք այլևս չունեք դաջվածք:
5. Ահա