Analitik.am-ը գրում է.
Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությունը (EMA) ներկա պահին թրոմբոզի առաջացման 316 դեպք է արձանագրել անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումից հետո: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ տեղեկացրել է գործակալության ներկայացուցիչը:
«Ապրիլի 13-ի դրությամբ մենք տեղեկացրել էինք AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումից հետո թրոմբի ձևավորման 142 դեպքի մասին: Այդ պահին 17 մլն չափաբաժին պատվաստանյութ էր օգտագործվել: Մայիսի 27-ի դրությամբ՝ Եվրոպական տնտեսական գոտու տարածքում արձանագրվել է 316 դեպք՝ 19 մլն դեղաչափի կիրառմամբ»,- ասել է վերջինս: Նրա խոսքով՝ հազվադեպ բարդացումների մասին տվյալներ են ստացվում 100 000 ներարկումից մեկի դեպքում:
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/738310
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել