Դեվիդ Բասթ («Coventry City»)


1996թ.-ի ապրիլին «Coventry City»-ի պաշտպան Դեվիդ Բասթը բախվել էր հակառակորդ ակումբի հարձակվողի՝ Դենիս Իրվինի հետ: Արդյունքում Բաթը ոտքի կոտրվածք ստացավ, իսկ ոսկորը մաշկը ծակեց, դուրս եկավ: Մարզադաշտի աշխատակիցներից 12 րոպե պահանջվեց, որպեսզի մաքրեն խոտածածկը արյունից: Ֆուտբոլիստը ստացել էր մեծ և փոքր բերցովյան ոսկորների կոտրվածք: Այդ բախումից հետո Բասթը 26 վիրահատություն է տարել, որոնցից հետո այլևս չի կարողացել շարունակել պրոֆեսիոնալ կարիերան: 

 

Էդուարդո դա Սիլվա («Arsenal F.C. »)


Այս ակումբի յուրաքանչյուր երկրպագու պետք է հիշի Սիլվայի` «Arsenal» - «Birmingham City» խաղի ժամանակ ստացած վնասվածքը: Դա տեղի ունեցավ բիրմինհեմյան ակումբի պաշտպան Մարտին Թեյլորի կոպիտ սահանկման պատճառով:  Սիլվան այդ դեպքից հետո մոտ մեկ տարի բուժվում էր:

 

Ալան Սմիթ («Manchester United F.C.»)


Երբեմն վնասվածքը կարող է շատ անհարմար պահի վրա հասնել: Հենց այդպես պատահեց «կարմիր սատանաների» կիսապաշտպանի հետ: 2006թ.-ի փետրվարի 18-ին «Liverpool» - «Manchester United» խաղի ժամանակ ազատ հարվածի արգելափակման ժամանակ Սմիթը ոտնաթաթի կոտրվածք ստացավ: Վերականգման համար յոթ ամիս պահանջվեց:

 

Լիոնել Մեսսի («Barcelona»)


«Atlético Madrid» - «Barcelona» խաղի 92-րդ րոպեին մադրիդցիների չեխ պաշտպան Տոմաշ Ույֆալուշը հարվածեց արգենտինացու ոտնաթաթին: Մեսսին երկու րոպե խոտածածկին մնաց, որից հետո ուժեղ հեմատոմա առաջացավ: Բարեբախտաբար, ամեն ինչ այնքան էլ լուրջ չէր, և խաղացողը միայն երկու շաբաթով չմասնակցեց խաղերին:

 

Լյուկ Նիլիս («Aston Villa F.C. »)


Երկար տարիներ խաղալով Հոլանդիայում` բելգիացի Լյուկ Նիլսը որոշեց տեղափոխվել «Aston Villa», ինչի համար նա, երևի թե, մինչ օրս զղջում է: Արդեն երրորդ` «Ipswich F.C.»-ի դեմ խաղում հակառակորդի դարպասապահի հետ բախման հետևանքով նա երկու տեղից կոտրեց աջ ոտքը: Դրանով նրա պրոֆեսիոնալ կարիերան ավարտվեց:  

 

Յակոբ Օլսեն Viborg»)


2006թ.-ի հոկտեմբերին Դանիայի առաջնության ժամանակ Յակոբը ձախ կոճի շատ լուրջ վնասվածք ստացավ: Վերականգնումը վեց ամիս պահանջեց:   


Հենրիկ Լարսսոն («Celtic F.C.»)


ՈՒԵՖԱ -98/99 գավաթի «Lyon» – «Celtic» խաղի ժամանակ Լարսսոնը պայքարում էր գնդակի համար ֆրանսիացի պաշտպան Սերժ Բլանի հետ և ոտքերի անհաջող փաթաթման հետևանքով ստացավ ձախ ոտքի երկակի կոտրվածք: Նա վերականգվեց 8 ամսում:

 

Կիրոն Դայեր («West Ham United F.C. »)


Դայերի կարիերան լի է վնասվածքներով: Նա 2007թ.-ի օգոստոսի 16-ին «Newcastle»-ից տեղափոխվեց «West Ham» և արդեն իսկ օգոստոսի 28-ին չափազանց լուրջ վնասվածք ստացավ «Bristol Rovers F.C.»-ի դեմ խաղի ժամանակ: Պայքարելով գնդակի համար Ջո Յակոբսոնի հետ` նա ոտքի երկակի կոտրվածք ստացավ: Մեկ տարվա բուժումը զուր ընթացավ, քանի որ 2008թ.-ի օգոստոսին վնասվածքից հետո առաջին խաղի ժամանակ նրա մոտ ռեցեդիվ եղավ, որի հետևանքով դուրս մնաց ևս 8 ամսով: Վերականգնողական կուրսը ընդհանուր առմամբ 18 ամիս տևեց:

 

Ջիբրիլ Սիսսե («Liverpool F.C. »)


Սիսսեն վնասվածքը ստացել էր 2004թ.-ի հոկտեմբերին «Blackburn» - «Liverpool» խաղի ժամանակ: «Blackburn» –ի պաշտպան Ջեյմս Մակիվելին, փորձելով խլել գնդակը ֆրանսիացուց, նրան սարսափելի վնասվածք պատճառեց՝ ձախ սրունքի բաց կոտրվածք: Եթե չլինեին հմուտ բժիշկները, ապա ոտքը ստիպված կլինեին հեռացնել: Վերականգման ժամկետը 3 ամիս կազմեց:  

 

Ֆրանչեսկո Տոտտի («A.S. Roma»)


2006թ.-ի փետրվարի 19-ին «Roma» - «Empoli» խաղի ժամանակ գայլերի ավագը լուրջ վնասվածք ստացավ` կոճի մկանների բաժանում և փոքր բերցովյան ոսկորի կոտրվածք: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Տոտտին կազմ կվերադառնա մեկ տարուց, բայց իտալացի բժիշկները մեծ ջանքեր գործադրեցին, և նա կարողացավ արդեն չորս ամիս անց խաղադաշտ դուրս գալ:

 

Արոն Ռեմզի («Arsenal F.C.»)


«Arsenal»-ի խաղացողը վնասվածքը ստացել է 2010թ.-ին փետրվարի 27-ին «Stoke City» խաղի ժամանակ: Պայքարի արդյունքում Ռեմզին ստացավ մեծ և փոքի բերցովյան ոսկորների կոտրվածք: Վերականգնումը 8 ամիս տևեց, և պետք է նշել, որ պատահարի մեղավորը՝ Ռայան Շոկրոսը, շատ ազդվել էր: Նա իրեն մեղավոր էր զգում և մարզադաշտը լքելիս արտասվում էր:

 

Էվալդ Լինեն («Borussia M»)


1981թ.-ին «Borussia M» - «Werder» խաղի ժամանակ գերմանացի կիսապաշտպան Լինեն վնասվածք ստացավ հակառակորդի սահանկման հետևանքով: Իր տեսքով այդ վնասվածքը ֆուտբոլի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկն է համարվում: Ֆուտբոլիստի ոտքի վրա 25 սանտիմետրանոց բացվածք առաջացավ, նրա վրա 25 կար են դրել, սակայն 3 շաբաթ անց ֆուտբոլիստը խաղադաշտ վերադարձավ:

 

Ջիբրիլ Սիսսե (France NT)
 2006թ.-ի Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիան նախախատրաստական խաղեր էր անցկացնում Չինաստանի հետ: Արդեն 10-րդ րոպեին Սիսսեն ոտքի շատ լուրջ կոտրվածք ստացավ և խաղաշրջանից դուրս մնաց կես տարով: 

 

Ինիգո Դիաս Դե Սերիո («Real Sociedad»)


«Real Sociedad»-ի հարձակվողը վնասվածք ստացավ «Eibar»-ի դարպասապահի հետ բախման հետևանքով: Արդյունքում, կոտրվել էին մեծ և փոքր բերցովյան ոսկորները: Վերականգնումը մեկ տարի տևեց:

 

Էդգար Անդրադե Cruz Azul»)


2007թ.-ին 19-ամյա մեքսիկական ակումբի հարձակվողը գնդակի համար պայքարի ժամանակ կոճի կոտրվածք ստացավ, որի արդյունքում այն 180 աստիճանով շրջվեց: Անդրադեն վերականգնվեց 3 ամսից:

 

Լուչանո Ալմեյդա Botafogo»)


Բրազիլիայի առաջնության «Botafogo» - «Flamengo» խաղի ժամանակ Ալմեյդան կոճի երկակի կոտրվածք ստացավ: Բուժման տևեց 5 ամիս:

 

Դագֆինն Էներլի Fredrikstad FK »)


Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ֆուտբոլի պատմության մեջ ամենասարսափելի դեպքերից մեկը: Նորվեգիայի առաջնության ժամանակ «Fredrikstad» և «Start» ակումբների խաղի 85-րդ րոպեին Դագֆինն Էներլին բախվեց իր խաղընկերոջ հետ, ով ընկավ գլխի վրա, ինչի հետևանքով կոտրեց ողնաշարը: Այդ դեպքից հետո Էներլիի մոտ ամբողջական պարալիչ տեղի ունեցավ, և նա գամված մնաց անվասայլակին: 

 

Անտոնիո Վալենսիա («Manchester United F.C.»)


Այդ դեպքը տեղի է ունեցել «Manchester United» և «Rangers» խաղի ժամանակ: Խաղի 58-րդ րոպեին գնդակի համար պայքարի ժամանակ Վալենսիան բախվեց մեկ այլ խաղացողի հետ և վայր ընկավ: Նա կոտրեց ոտքը, և կոճը դուրս ընկավ: Նրա վերադարձը նախատեսվում էր հաջորդ սեզոն, բայց նա ավելի շուտ կազմ վերադարձավ:

 

Սերգեյ Պերխուն («CSKA»)


2001թ.-ի օգոստոսի 19-ին «Anzhi» - «CSKA» խաղի ժամանակ ռուսական ֆուտբոլի պատմության մեջ ամենաահավոր դեպքը գրանցվեց: 75-րդ րոպեին «Anzhi» –ի հարձակվող Բուդուն Բուդունովը գնդակով առաջ էր ընթանում, և այդ նույն պահին Պերխունը նրա առջև դուրս վազեց: Խաղացողները բախվեցին: Պերխունը ավարտեց խաղը և որոշ ժամանակ դեռ լավ էր զգում: Բայց օդանավակայանի ճանապարհին նա կոմայի մեջ ընկավ և հիվանդանոցում յոթ րոպեանոց կլինիկական մահ տարավ: Օգոստոսի 29-ին նա մահացավ:  

 

Մարցին Վասիլևսկի («Anderlecht»)

 

«Anderlecht» - «Standard» խաղի ժամանակ Վասիլևսկու սահանկումից հետո նրա հակառակորդ Ակսել Վիտսելը նրա վրայով թռչելու փոխարեն կանգնում է Վասիլևսկու ոտքին, ինչի հետևանքով նա ստանում է ոտքի երկակի բաց կոտրվածք: Իսկ այս ամենի մեղավորը՝ Ակսել Վիտսելը, միայն որակազրկվում է 10 խաղով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել