Խոյ 21 մարտի-19 ապրիլի
Նա կանի ամեն բան, որպեսզի կլանի Ձեր բոլոր մտքերը։ Նա կգրի Ձեզ, կնշի իր գրառման մեջ և կլինի ամեն տեղ, որտեղ Դուք գնում եք։ Նա շատ համառ է և լավ գիտի Ձեր կյանք վերադառնալու ճանապարհը։
Ցուլ 20 ապրիլի-21 մայիսի
Նրանք կփորձեն քնքուշ և հմայիչ երևալ՝ ի տարբերություն նրանց բնատուր սառնությանն ու զսպվածությանը։ Կանեն այն ամենն, ինչ չեն սիրում, միայն թե գրավեն Ձեր ուշադրությունը։ Նրանք կհավանեն Ձեր բոլոր գրառումները սոցցանցերում, թեև հաճախ չեն լինում այնտեղ։
Երկվորյակներ 22 մայիսի- 21 հունիսի
Նրանք կասեն, որ ուզում են վերադարձնել Ձեզ։ Երկվորյակներն ազնիվ են և չեն սիրում երկար-բարակ խոսել։ Այդ պատճառով նրանք պարզապես կասեն, թե ինչ են մտածում և որքան են ցավում այս ամենի համար։
Խեցգետին 22 հունիս-22 հուլիս
Նրանք կգան Ձեզ մոտ ծաղիկներով, ռոմանտիկ երգեր կնվիրեն, սիրային նամակներ կգրեն, որտեղ կպատմեն, թե ինչպես են Ձեզ վերաբերվում։ Նրանք կանցնեն Ձեր տան կողքով, որպեսզի տեսնեն Ձեզ և ասեն, թե որքան են Ձեզ սիրում։ Կզանգահարեն Ձեր ընկերներին և Ձեզ վերադարձնելու վերաբերյալ խորհուրդներ կհարցնեն։ Նրանք կանեն այն ամենը, ինչ հարկավոր է Ձեզ վերադարձնելու համար։
Առյուծ 23 հուլիսի -22 օգոստոսի
Նրանք ինչ-որ արկածախնդիր և խենթ մի բան կմտածեն։ Օրինակ՝ կբարձրանան Ձեր պատշգամբին և թղթի վրա գրած մի գրառում կթողնեն, որտեղ կպատմեն, թե որքան են զղջում։ Նրանք անմոռանալի մի բան կանեն, կամ, գուցե առաջարկեն այն, ինչից Դուք չեք կարող հրաժարվել։ Նրանք անսպասելի և կրեատիվ մի քայլ կանեն Ձեզ վերադարձնելու համար։
Կույս 23 օգոստոսի-22 սեպտեմբերի
Սկզբում նրանք կվերադառնան որպես ընկեր և կփորձեն դանդաղորեն կրկին Ձեր կյանք մտնել՝ աջակցելով, երբ Դուք դրա կարիքն ունեք։ Նրանք չեն բացահայտի իրական նպատակները, մինչդեռ վստահ չեն լինի, որ Դուք էլ դեմ չեք նրանց վերադարձնել։ Սակայն նրանք փորձելու են լինել այն մեկը, ում Դուք կվստահեք ։
Կշեռք 23 սեպտեմբերի- 22 հոկտեմբերի
Նրանք կտրամադրեն Ձեզ վերադառնալու պատճառների ամբողջական վերլուծությունն ու զեկույցը։ Նրանք կներկայացնեն Ձեզ փաստերը, պատմությունները, պահպանված հաղորդագրությունները և էկեկտրոնային նամակները՝ իրենց իրական սերը ապացուցելու համար։
Կարիճ 23 հոկտեմբերի-22 նոյեմբերի
Նրանք հետևելու են Ձեզ։ Նրանք հստակ կիմանան, թե որտեղ եք Դուք գտնվում, ինչ է կատարվում Ձեր կյանքում և ում հետ եք Դուք շփվում, որպեսզի ճիշտ պահին և ճիշտ ժամանակին հայտնվեն Ձեր կողքին։ Նրանք կստեն՝ վստահեցնելով, որ սա ճակատագրական պատահականություն է։
Աղեղնավոր 23 նոյեմբերի-21 դեկտեմբերի
Նրանք կփորձեն գտնել այն, ինչը Դուք չեք կարող միայնակ անել, և կօգնեն Ձեզ։ Նրանք կփորձեն շտկել այն ամենը, ինչը Ձեր կյանքում սխալ է ընթանում, որպեսզի Դուք հասկանաք, որ դա Ձեզ անհրաժեշտ է, որ Ձեր կյանքը ավելի հեշտ է, երբ իրենք Ձեր կողքին են, որովհետև նրանք գիտեն, թե ինչպես լուծել խնդիրները։
Այծեղջյուր 22 դեկտեմբերի-20 հունվարի
Քանի որ Այծեղջյուրները շատ պրակտիկ են, նրանք, հավանաբար, կապի մեջ մնալու և վերադառնալու կանխամտածված միջոց են գտել։ Նրանք գիտեն՝ ինչպես է հարկավոր ընկերներ մնալ, և շատ ջերմ են իրենց բոլոր նախկինների հետ։ Վերադառնալու ցանկությունը ցույց տալու համար պարզապես հարկավոր է մի փոքր ավելի ջանք գործադրել, և նրանք դա կանեն։
Ջրհոս 21 հունվարի-18 փետրվարի
Նրանք այս հարցին կմոտենան ստեղծագործական՝ Ձեզ համար բանաստեղծություններ կգրեն, երգեր կամ կնկարեն։ Նրանք կգայթակղեն Ձեզ արվեստով, և Դուք, ի վերջո, կզիջեք։ Նրանք կստիպեն Ձեզ զգալ, որ Դուք միակն եք աշխարհում, և ցույց կտան այն ամենը, ինչին Դուք ոգեշնչել եք իրենց։
Ձկներ 19 փետրվարի- 20 մարտի
Նրանք ցույց կտան սեփական խոցելիությունը։ Կասեն, որ կարոտում են, կարտասվեն՝ ներում խնդրելով։ Նրանք չեն վախենում ասել, թե որքան են ուզում Ձեզ վերադարձնել։ Նրանք խաղեր չեն խաղա, առավելևս՝ թույլ չեն տա, որպեսզի իրենց հպարտությունը խանգարի Ձեր միասնությանը։