ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգում այսուհետ կվաճառվի աշխարհում ամենաթանկ սենդվիչը, հաղորդում է Insider-ը։
Նշվում է, որ «Դիսնեյլենդ»-ը 100 դոլար արժողությամբ սեդվիչը կվաճառի «Վրիժառուները» ֆիլմի նոր տաղավարի ռեստորանում։
Սենդվիչը պատրաստված կլինի խոզապուխտով, սալյամիով, ռուկոլով, լոլիկով, պանրով, սոուսով և կմատուցվի իտալական ֆոկաչչա հացով։ Այն նախատեսված կլինի 6-8 մարդկանց համար, ուստի մեկ անձի համար սենդվիչի արժեքը կկազմի 14,49 դոլար։
Հաղորդվում է, որ «Վրիժառուները» ֆիլմի նոր տաղավարի ռեստորանի ինտերիերը ոգեշնչված կլինի «Մրջյուն մարդը և Կրետը» ֆիլմից։
Նշենք, որ Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին գրեթե մեկ տարի չգործելուց հետո կորոնավիրուսի սահմանափակումների չեղարկումից հետո վերջերս է վերաբացվել։