2013թ. առաջին եռամսյակում 1355 ՀՀ քաղաքացի ապաստան է խնդրել ԵվրոպայումPanARMENIAN.Net -ը գրում է.

Եվրոպական վիճակագրական բյուրոն տվյալներ է հրապարակել ԵՄ երկրներում ապաստան որոնող անձանց համար այս տարվա առաջին եռամսյակում:

Ըստ վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում Եվրոպայում ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Վրաստանի 2315 քաղաքացի, Հայաստանի 1355 քաղաքացի և Ադրբեջանի 650 քաղաքացի: Նրանց համար առավել գրավիչ երկրներն են Ֆրանսիան ու Գերմանիան:

Ըստ Եվրոստատի վիճակագրության, նշված շրջանում ապաստանի համար դիմողների շարքում գերակշռում են Ռուսաստանի, Պակիստանի և Սերբիայի քաղաքացիները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել