«Մինիմայզ» (Նվազեցրու) խորագիրը կրող այս շարքում լուսանկարիչ Վիլյամ Կասը արտացոլում է կյանքի արտասովոր ընկալում: Իր նկարներում նա ներկայացնում է մանրանկարների մարդուկների կյանքը: Նա համադրել է փոքր ֆիգուրները սովորական չափսերի պատկերների հետ` շատ փոքր տարածությունում մեծ պատկերների պատրանք ստեղծելու համար: Զինվելով համբերությամբ` Կասը մանրակրկիտ աշխատանք է տանում յուրաքանչյուր ստեղծագործության վրա: Այս անհոգ կոմպոզիցիաներն արտացոլում են Կասի ստեղծագործական աշխարհընկալումը: Դրանցում պատկերված է, թե ինչպես են մի խումբ մարդիկ գնում ձկնորսության, որպեսզի հետո սաշիմի (հում ձկով կերակրատեսակ) ճաշակեն, եգիպտացորենն օգտագործվում է իբրև մագլցելու արգելք, և կանաչ խաղողի որթը դրամատիկ արտիստների համար շքեղ բեմի է վերածվում: Կասն իր ստեղծագործություններում օգտագործում է նաև այֆոն, շոկոլադի սալիկ, լապշա, թթու դրված վարունգ և լուցկու տուփ: Եթե դուք հետաքրքրված եք այս տեսակի լուսանկարչությամբ, դիտեք ստորև ներկայացված տեսանյութը, որում ցուցադրված է, թե ինչպես են ծնվում Կասի ստեղծագործությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել