Սկզբից չքնաղ Հադրութն ու Շուշին, հետո Շուռնուխը, հիմա էլ Տավուշի գյուղերը, հետո էլ Երևանն ու մնացածը կդառնան անգույն, դժբախտ, կիսաքանդված ու պոտենցիալ հանձնվող տարածքներ, քանի որ ուղեծիրը տրված է` ԲՈԼՈՐՍ ՀՊԱ՜ՐՏ ԴԵՊԻ ԹՈւՐՔԻԱ!!!!

Դե էդ մարդկանց մանկուց չեն սիրել, չեն կրթել, չեն դաստիարակել, հեծանիվ չեն առել ու հիմա եկել մեզ են բզկտում, երկիրն են ծվատում...
Պնդում եմ, ցույց տվեք ինձ ադրբեջանցի 1 պաշտոնյա, ով կասի, որ իրենք ունեն հայկական տարածքներ` քանդված ու դժգույն!
ՑՈւՅՑ ՏՎԵՔ!!!

Կարդացեք ու մտածեք: 

«Տիգրանաշեն գյուղն է Արարատի մարզում։

Այն ադրբեջանկան անկլավ համարելով, այս ապիկար կառավարությունը մտադիր է հանձնել Ադրբեջանին։

Կարմիրով ընդգծվածը Արարատ-Եղեգնաձոր ճանապարհն է, որով քաղաքամայր Երևանը կապվում է Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։

Հանձնել Տիգրանաշենը, նշանակում է գերեզմանել Հայոց անկախ պետականությունը, որը 1045 թվականից հետո, մինչև 1918 թվականը երազանք էր մեզ համար։

ՀԱ՛Յ ԱԶԳ, քեզ եմ դիմում և ոչ թե ժողովրդին, որ տգետ խառնամբոխի է վերածվել․

Մենք 900 տարի պայքարել ենք այս պետականության համար։
Այսօր այն մեր աչքերի առաջ փլուզվում է։
Ապրում ենք բացառիկ պատմական ժամանակներում։
Սերունդները չեն ներելու մեզ։
Պատմությունը թքելու է մեր անունին։

Սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Հայ տեսակի գոյության պայքարը...

Եկել է պատմությունը կերտելու մեր ժամանակ։

ՀԱ՛Յ ԱԶԳ, թույլ մի տուր քո մեջ պարփակված մնա Ցեղի Ուժը, որով մեր քաջակորով նախնիներն են սնվել։

Անագորույն թշնամին նորից իր սուրն է բարձրացրել մեր կյանքի վրա, մեր Ցեղի վրա․․․» Գոռ Ղազարյան

May be an image of sky and text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել