Starnews.am-ը գրում է.

Հայ հայտնիներից շատերն են ունեցել ընտանեկան ողբերգություններ: Նրանցից շատերին են փոքր տարիքում լքել հայրերը և այլևս չեն վերադարձել: Starnews-ն առանձնացրել է բարդ մանկություն ունեցած հայ հայտնիներից մի քանիսին:

Մերի Մակարյան

Нет описания.

Դերասանուհի Մերի Մակարյանը երբեք էլ չի թաքցրել, որ ունեցել է բարդ մանկություն: Հայրը Մերիին և նրա երկու եղբայրներին լքել է, երբ Մերին ընդամենը 11 տարեկան էր: Մերիի հայրը մեկնել էր արտագնա աշխատանքի և այդպես էլ չէր վերադարձել: Մերիի խոսքով՝ մայրը շատ դժվարություններ է հաղթահարել իրենց միայնակ մեծացնելու համար, չնայած դրան՝ միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Դերասանուհու խոսքով՝ այդպես էլ կարողանում էին հաղթահարել բոլոր խնդիրները: Մերիի խոսքով՝ փոքր տարիքում միշտ սպասում էր հորը, բայց նրա հետ շփման եզրեր չի փորձում գտնել:  Մինչ օրս հայրն ու դուստրը շփում չունեն:

Սիլվի Բարկովա

Нет описания.

Սիլվի Բարկովան նույնպես այն հանրային դեմքերից է, ով չի խուսափում իր բարդ մանկության մասին խոսելուց ու խոստովանում է ունեցած դժվարությունների մասին: Նրա հայրը լքել էր նրանց, ինչի պատճառով Սիլվին նշում է, որ հայրն իրենց մանկություն է պարտք:  Հայրը մեկնել էր արտագնա աշխատանքի ու չէր վերադարձել: Սիլվիի խոսքով՝ միշտ  ծանր էր տանում, երբ մյուս աղջիկներին տեսնում էր իրենց հայրերի հետ: Հավելենք, որ Սիլվիի հայրը մահացել է: Դերասանուհին նաև խոստովանում է, որ հոր թեման շատ ցավոտ էր իր համար, սակայն երբեք չի չարացել նրա հանդեպ:

Սրբուհի Ավանեսյան

Нет описания.

Մոդել, դերասանուհին խոստովանում է, որ 5 տարեկանից հայրը լքել է իրեն ու մայրիկին: Ըստ նրա՝  մինչ օրս ցանկանում է զանգահարել հորը, պարզապես չգիտի, թե ինչպես պետք է ներկայանա: Վախենում է, որ հայրը չի ընդունի իրեն, քանի որ նոր ընտանիք և երեխա ունի: Սրբուհին նույնիսկ չգիտի՝ արդյո՞ք հայրը կճանաչի իրեն, եթե տեսնի փողոցում: Դերասանուհին խոստովանում է, որ հոր պակասը միշտ է զգացել, իսկ երբ բաժանվել էր սիրելիից, զգում էր, որ կրկին որբացել է, քանի որ զրկվել էր լիարժեք ընտանիքից:

Լիա Զախարյան

Нет описания.

Լիա Զախարյանի մանկությունն էլ  է անցել առանց հայրիկի, ավելին՝ նա պապիկին հայրիկ էր ասում: Հետագայում Լիան իր նախաձեռնությամբ հանդիպել է հորը, ավելին՝ հիմա շփվում է հոր դստեր հետ:  Ըստ Լիայի՝ հայր չունենալու պատճառով բարդ շրջաններ է ունեցել:

«Դպրոցական տարիներին անցումային տարիք է գալիս, որը բարդ է, նեղվում ես թե՛ դասընկերներից, թե՛ ուսուցիչներից, տեսնում ես՝ ինչ-որ մեկի պապան եկավ, իր համար հարց լուծեց կամ ցուրտ էր, դպրոցից տարավ պարապմունքի, հարցրեց՝ ինչո՞ւ է ֆիզիկայի դասատուն քեզ նեղացրել, թող գա այստեղ… Տղաները կարող են նեղացնել քեզ, չգիտես՝ ում դիմել:

Այդ շրջանում շատ եմ նեղվել, մտածել՝ ինչու հիմա չկա, որ իմանա՝ ես ինչից եմ նեղված: Գիշերները լացել եմ, կռիվ տվել, թե ուր է, ուզում էի լիներ, ինձ վրա էլ ջղայնանար, ինձ նեղացնողների վրա էլ, բայց ինքը չկար: Ես չգիտեմ՝ ինչպես եմ ներել, ես անգիտակցաբար եմ ներում: Երբ դադարում ես մարդուց ակնկալիք ունենալ, դադարում ես նաև վիրավորված ու նեղացած լինել»,-մեկ անգամ նշել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել