Եթե նոր կոշիկը նեղ է ոտքին, միանգամից երեք զույգ գուլպա հագեք և վարսահարդարիչը 10 րոպե պահեք կոշիկների վրա:

Պինգ-պոնգի գնդակների ծամածռված հատվածները կարելի է ուղղել՝ դրանք պահելով կրակայրիչի վրա (միայն ոչ շատ մոտ): Գնդակի մեջ եղած գազը տաքության ազդեցության տակ կընդարձակվի, և գնդիկը կհարթվի:

Որպեսզի վազելիս մի կողքը չցավի, ամեն անգամ ձախ ոտքը գետնին դնելիս շունչ քաշեք:

YouTube-ի տեսանյութերը բեռնելու համար URL տողում www.-ի և youtube-ի մեջ գրեք «ss» և սեղմեք «enter»:

Որպեսզի YouTube-ի երգն անդադար կրկնվի, URL տողում www.-ի և youtube-ի մեջ գրեք «repeat» և սեղմեք «enter»:

Քնելուց առաջ խնձորի հյութ խմեք. դա կօգնի ձեզ ավելի վառ երազներ տեսնել:

Եթե բջջային հեռախոսի ռեժիմը դնեք «Ինքնաթիռում», ապա խաղերի ժամանակ գովազդները ձեզ չեն անհանգստացնի:

Որպեսզի հեռախոսի երաժշտությունն ավելի բարձր հնչի, այն տեղադրեք ամանի մեջ:

Եթե վառել եք լեզուն, շաքարը կօգնի մեղմացնել ցավը:

Կապտուկից ազատվելու համար դրա վրա քացախով թրջած բամբակ դրեք:

Քնկոտության դեպքում պահեք շունչն այնքան, որքան կարող եք, ապա դանդաղ արտաշնչեք: Սա կօգնի արագացնել սրտի աշխատանքը:

Սառը լոգանքը կօգնի ազատվել թեփից:

Որպեսզի ազատվեք YouTube-ի գովազդից, URL տողում «youtube» բառը փոխարինեք «youtubeskip» բառով:

Եթե պետք է առավոտյան ինչ-որ կարևոր բան հիշեք, ինքներդ ձեզ SMS ուղարկեք, բայց մի բացեք:

Կենդանաբանական այգի գնալիս այգու աշխատակիցների հագուստի գույնի հագուստ ընտրեք: Այդ դեպքում գուցե կենդանիները ձեզ ավելի մոտ գան:

Եթե հեռախոսի մարտկոցը նստել է, ապա միացեք ցանցին՝ նախապես փոխելով ռեժիմը «Ինքնաթիռում»:

Եթե մոծակ է կծել, ապա տաքացրեք գդալն ու այն դրեք կծած տեղին:

Եթե զգում եք, որ ուզում եք փռշտալ, ապա լեզուն կպցրեք վերջին քիմքին, և ամեն ինչ կանցնի:

Եթե նկատում եք, որ ձեզ վրա ավտոմեքենա է գալիս, և հասկանում եք, որ փախչելու տեղ չունեք, ապա վերև թռեք: Այսպես դուք փրկվելու ավելի մեծ շանսեր կունենաք:

Գլխացավի դեմ պայքարել կօգնի ճակատին քսած լայմը:

Եթե մտադրվել եք թխվածքաբլիթ թխել, բայց հավկիթ չունեք, ապա այն կարող եք փոխարինել բանանով (կես բանանը մեկ հավկիթի փոխարեն):




