Օր օրի նորանոր հասարակական ու կրոնական ոլորտների դեմքեր են ինչ-որ բաց նամակներ ու հեղինակային քննադատություններ ձոնում Երուսաղեմի Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին՝ Գարեգին Բ-ին ուղարկած իր աղմկահարույց նամակի համար: Եվ շատ իզուր են դա անում, որովհետև այսօրվա ներեկեղեցական ճգնաժամի ոչ միակ, բայց գլխավոր մեղավորը հենց մեր Գարեգին Բ վայ-կաթողիկոսն է, ով իր վարած կադրային քաղաքականությամբ, հոգևորականին ու կաթողիկոսին ոչ հարիր վարքուբարքով, սկանդալային որոշումներով, սկանդալների կիզակետում պարբերաբար հայտնվելու անփառունակ խասյաթով և ավտորիտար բնավորությամբ հասել է նրան, որ ամբողջապես դելեգիտիմացրել է կաթողիկոսի աթոռը, խաթարել է ժողովրդի ու ողջ հայության հավատն առ Հայ Առաքելական Եկեղեցի և այժմ էլ յոթմղոնանոց քայլերով սլանում է դեպի Եկեղեցու պառակտում:
Այս առումով, դեռ մի բան էլ լավ է, որ հերթական արքեպիսկոպոսն է բարձրաձայնում իր դժգոհության մասին ու քննադատում Կաթողիկոսին (եթե հիշում եք, մի քանի շաբաթ առաջ էլ Ֆրանսիայի ու Արևմտյան Եվրոպայի պատրիարքն էր կշտամբել Գարիկ Բ-ին և հայտարարել իր հեռանալու մասին), որովհետև այս կերպ գոնե տեսնում ենք, որ ՀԱԵ-ն միայն Գարիկներ ու Կճոյաններ չեն ղեկավարում, ու կա ինչ-որ հակազդեցություն: Ուղղակի ցավալին այն է, որ այս անփառունակ վիճակը, որն ամեն դեպքում խիստ վատ է ու անհարկի, պատահում է հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանն ավելի քան երբևէ բարդ կացության առաջ է ու ավելի քան երբևէ Եկեղեցու ամուր ուսի կարիքն ունի:
Այնպես որ, հանգիստ թողեք Նուրհանին, դուք պարզապես ծիծաղելի եք, որովհետև նախ բոլորն էլ գիտեն, թե ով՝ ով է, երկրորդն էլ, երբ կշտամբում են ու քննադատում են կաթողիկոսին կամ ասենք նույն Կճոյանին, նույն մարդիկ, ով էսօր հարձակվել են Նուրհամ արքեպիսկոպոսի վրա, աղաղակում են, որ աշխարհիկներն իրավունք չունեն խառնվել հոգևորականության հարցերին, հոգևորականներն էլ իրավունք չունեն աշխարհիկին հասանելի դարձնեն ներեկեղեցական գործերը... Բա հիմա ի՞նչ եք դագանակավորների շարան կազմել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/215091628646868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել