Անհայտ անձինք Մեծ Բրիտանիայի Արեւմտյան Սասեքս քաղաքում գտնվող Արունդելի դղյակից ավելի քան 1 միլիոն ֆունտ ստերլինգի (ավելի քան 1.4 միլիոն դոլար) թանկարժեք իրեր են գողացել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Առանձնահատուկ արժեք ունեցող գողացված իրերի թվում են շոտլանդական թագուհի Մերի Ստյուարտի (կառավարվել է 1542-ից 1567 թվականներին) ոսկե վարդարանը, որը նրա հետ է եղել մահապատժի պահին 1587 թվականին, եւ թագադրման բաժակները, որոնք նա տվել էր այն ժամանակվա կոմս-մարշալին:

«Գողացված իրերն ինքնին բավականին թանկ են, սակայն դրանք անհամեմատ ավելի բարձր արժեք են ներկայացնում որպես Հովարդի տնից Նորֆոլքի դուքսի հավաքածուի եզակի նմուշներ»,- BBC-ին ասել է ամրոցի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը:

Գողությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, ահազանգը հնչել է տեղական ժամանակով 22:30-ին: Ըստ Սասեքսի ոստիկանության տարածքային վարչության ներկայացուցչի` իրավապահները դեպքի վայր են ժամանել ահազանգի հնչելուց մի քանի րոպե անց: Զարդերը գողացել են ցուցասրահներից մեկից (Էրանդել ամրոցը բաց է այցելուների համար): Ներկայումս ոստիկանությունը հետաքննում են հարակից Բարլավինգտոն քաղաքում հրկիզված ավտոմեքենայի կապը գողության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել