Tert.am-ը գրում է.

Եթե ՀՀ տարածքից Ադրբեջանին անկլավներ տրվեն, դա կլինի մեր արժանապատվության վերջնակետը. խորհրդային տարիներին մեր տարածքից արհեստականորեն անկլավներ են տրվել Ադրբեջանին, սահմաններ են գծվել՝ հաշվի չառնելով ճանապարհների տեղակայումը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել աշխարհագրագետ, քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը:

«Մեր գյուղացիները դեռևս խորհրդային տարիներին պահանջել են Մոսկվայից, որ իրենց տարածքները չտան Ադրբեջանին, բայց այնտեղից պատասխանել են, թե որոշումն արդեն կայացված է: Երևան-Գորիս ճանապարհի վրա է գտնվում Տիգրանաշենը, որը փաստորեն, հանձնվելու է: Ինչպե՞ս կարելի է մեր հիմնական ճանապարհը դնել այլ երկրի հսկողության տակ, այն փակելով՝ կտրվում է հաղորդակցությունը մեր հարավի հետ»,- ասել է քարտեզագետը:

Ըստ Գալչյանի՝ Տավուշի մարզի երկայնքով Ադրբեջանի սահմանը գծվել է՝ սեպի պես մխրճվելով մեր սահմանի մեջ, որ Իջևան-Նոյեմբերյան մայրուղին անցնի այլ երկրի տարածքով. «Երևան-Նոյեմբերյան-Թբիլիսի ավտոճանապարհը ցանկացած պահի կարող է փակվել, եթե տանք այդ անկլավները: Այս սահմանները գծվել են 1920-ականներին, վավերացվել են 1929-ին, վերավավերացվել 1969-ին: Շուռնուխն, օրինակ, 1922 թ.-ին մինչև 8 կմ արևելք ՀՀ տարածք էր, այս անկլավները գոյություն չունեին, Հայաստան էին նաև Ալ լճերը, որը ջրի կարևոր աղբյուր է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել