Խոշոր շահում, 1981 թվականին Ալբերտ Մկրտչյանի նկարահանած կատակերգությունը` Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ:
Թոշակառու, նախկինում կռունկի վարորդ, հանգիստ և խաղաղ բնավորության տեր Գառնիկը պատահաբար վիճակախաղով մեքենա է շահում, որի մասին նրան տեղյակ է պահում հարևան տարեց թոշակառուներից մեկը:
30 կոպեկով շահած մեքենան, որը կարմիր գույնի Զապորոժեց էր, սակայն, ուրախություն չի բերում թոշակառու վարպետին: Այդ ժամանակից սկսած Գառնիկի կյանքում սկսում են դժվարություններ: Նա, չկարողանալով մերժել իր հարևաններին և ընկերներին, սկսում է մեքենայով օգնել նրանց` մարդկանց կամ բեռներ տեղափոխելով...
Դերերում
Մհեր Մկրտչյան - Գառնիկ
Լյուդմիլա Հովհաննիսյան - Աշխեն
Լեոնարդ Սարկիսով - Խաչիկ
Հենրիկ Ալավերդյան - Մամիկոն
Ներսես Հովհաննիսյան - Շեկոյան
Շահում Ղազարյան - Սերժիկ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: