Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մայիսի 23-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում ՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են  BMW մակնիշի ավտոմեքենան  և թիվ 75 երթուղին սպասարկող  մարդատար ГАЗель-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը , ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օ

պերատիվորեն  ժամանել են  ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի  տեսուչներ Արման Զատիկյանն ու Բենիկ Արզումանյանը:  

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել