Կարապի լճում ամեն երեկո հայկական ֆիլմեր են ցուցադրվումPanARMENIAN.Net -ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրով մինչ օգոստոսի 31-ը Կարապի լճում տեղադրված մեծ էկրանին ամեն երեկո հայկական ֆիլմեր են ցուցադրվելու։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ի թիվս մարզամշակութային բազմաբնույթ այլ միջոցառումների, որոնք այս օրերին տեղի են ունենում մայրաքաղաքի տարբեր այգիներում, զբոսայգիներում, բացօթյա էկրանին հայկական ֆիլմերը ցուցադրվում են «Երևանյան ամառ» ծրագրի մեկնարկային օրից՝ օգոստաոսի 1-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել