stratosphere casinoԲոբ Ստուպակը համարվում էր «Ստրատոսֆերա» հյուրանոց-խաղատան սեփականատերը, որը գտնվում էր Լաս-Վեգասում: Այս շքեղ խաղատունը պատրաստելուց հետո նրա առջև մեծ խնդիր էր դրված` ինչպես հաճախորդներին գրավել խաղատան բացվելուց հետո: Եվ նա որոշեց խաղատան դիմաց մի մեծ քար տեղադրել, որի վրա ներկայացնում էր իր ակցիան`

Ընդամենը 198 դոլար վճարելով` Դուք կստանաք`

Ստրատոսֆերա խաղատան շոուի համար անվճար տոմս, որտեղ մասնակցելու են միայն հայտնի աստղերը:

Կունենաք հատուկ սենյակ, որտեղ կհանգստանաք, կստանաք սառը խմիչքներ:

Կարող եք ըմպել ինչքան ցանկանաք, և տեղը կապ չունի` Ձեր սենյակում, թե խաղերի առջև:

Խաղատունն իր բյուջեից կառաջարկի 1000 դոլար գումար, որպեսզի Դուք սկսեք խաղալ, իսկ հաղթանակը թողնելու ենք Ձեզ:

Դուք կստանաք անպայման նվերներ, որոնցից լինելու են` հեռուստացույց, ձայնարկիչ, ադամանդե մատանի, ճամփորդություն և այլն:

Իհարկե, այս ամենը մենք պատահական մարդկանց չենք առաջարկելու: Նման հաճույքից կարող են օգտվել միայն 10 երջանիկները, քանի որ շարժվելու ենք հետևյալ սկզբունքով` ով առաջինը մտավ, ապա կսպասարկվի նշված կերպով: Ժամանակը գնաց:

Գիտե՞ք, թե ինչ է կատարվել բացման արարողությունից հետո: Դատեք ինքներդ, քանի որ այս գովազդային արշավը մտել է քոփրռայթինգի պատմության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել